Բաժիններ՝

Թրամփը մտադիր է իր օգնական Լիդելին առաջադրել ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր օգնական Քրիստոֆեր Լիդելին, որն Սպիտակ տանը պատասխանատու է քաղաքական համակարգման համար, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրելու մտադրության վերաբերյալ: Այդ մասին ասված է Վաշինգտոնի վարչակազմի՝ սեպտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Քրիստոֆեր Լիդելին ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղաի պաշտոնին առաջադրելու մտադրության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: Այնտեղ ընդգծված է, որ 62-ամյա Լիդելի աշխատանքի փորձը պետական եւ մասնավոր հատվածներում նրան կօգնի ղեկավարելու ՏՀԶԿ-ն նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ոչ հասարակ պայմաններում, որն ազդեց կազմակերպության երկրների մեծամասնության տնտեսությունների վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ներկայացուցիչը երբեք չի գլխավորել ՏՀԶԿ-ն: Լիդելը, որը ծնվել է Նոր Զելանդիայում, մինչեւ Մպիտակ տանն աշխատելը ֆինանսական դեպարատմետի ղեկավարի պաշտոն է զբաղեցրել է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Microsoft-ը, International Paper-ը եւ General Motors-ը: Նա ճարտագիտական կրթություն է ստացել Օքլենդի համալսարանում, ինչպես նաեւ փիլիսոփայության մագիստրի աստիճան՝ Օքսֆորդի համալսարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս