Գերմանիայում հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով
Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «առանց որևէ կասկածների» թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով։
«Charite կլինիկայի նախաձեռնությամբ Բունդեսվերի հատուկ լաբորատորիան անցկացրել է Նավալնիի տոքսիկոլոգիական հետազոտություն։ Արդյունքում հայտնաբերվել են առանց կասկածների ապացույցներ՝ «Նովիչոկ» խմբի քիմիկական նյարդա-պարալիտիկ թումավոր նյութի առկայության վերաբերյալ»,- ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը։
Նա ընդգծել է, որ կանցլեր Անգելա Մերկելը փոխկանցլեր Օլաֆ Շոլցի, Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի, Ներքին գործերի նախարար Հորսթ Զեերհոֆերի, Արդարադատության նախարար Կրիստին Լամբրեխտի, Պաշտպանության նախարար Աններգրետ Կրամպ-Կարենբաուերի, ինչպես նաև կանլցերի աշխատակազմի ղեկավար Հելգե Բրաունի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։
Դրա ընթացքում համաձայնեցվել են հետագա քայլերը՝ նոր փաստերի լույսի ներքո։
«Գերմանիայի կառավարությունը դատապարտում է այս հարձակումը ամենախիստ կերպով», – ասել է Զայբերտը: «Գերմանիայի արտգործնախարարությունը Ռուսաստանի դեսպանին կտեղեկացնի [Նավալնիի] հետազոտության արդյունքների մասին», – շեշտել է նա: Զայբերտը հավելել է, որ Նավալնիի կինը և բժիշկները տեղեկացված են եղել թեստի արդյունքների մասին: Այդ մասին տեղեկություններ կներկայացվեն նաև Գերմանիայի Բունդեսթագի խմբակցություններին: «Մենք Ալեքսեյ Նավալնիի լիարժեք վերականգնման հույս ունենք», – ասաց Զայբերտը: