Բաժիններ՝

ՉԺՀ-ն պահանջել է վերացնել ԱՄՆ-ում չինացի դիվանագետների աշխատանքի սահմանափակումները

Միացյալ Նահանգները պետք է չեղյալ հայտարարի երկրի տարածքում չինացի դիվանագետների գործունեության չհիմնավորված սահմամնափակումները: Այդ մասին ասված է Վաշինգտոնում ՉԺՀ-ի դեսպանության՝ սեպտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ:

«Փոխադարձության սկզբունքի պատրվակով ԱՄՆ-ը մտցրել է հերթական չհիմնավորված սահմանափակումները եւ խոչընդոտներ ստեղծել Չինաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմի համար»,- նշված է փաստաթղթում:

Ինչպես ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում, Պետդեպարտամետի գործողությունները «կոպտորեն ոտնահարում են Դիվանագիտական հարաբերությունների շուրջը Վիենայի կոնվենցիան եւ Հյուպատոսաան հարաբերությունների շուրջը Վիեննայի կոնվենցիան, եւ Չինաստանը կտրականապես դեմ է դրան»:

«Դա նաեւ հակասում է ամերիկյան կողմի բացահայտության եւ ազատության ինքնահռչակ արժեքներին: Չինաստանը միշտ օգնել եւ անհրաժեշտ աջակցություն է տրամադրել օտարերկյա, այդ թվում ԱՄՆ-ի դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմին Չինաստանում իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման համար,- նշել են դեսպանությունում:- Մենք ամերիկյան կողմին կոչ ենք անում ուղղելու իր սխալը, վերացնելու այդ որոշումը եւ օգնություն եւ աջակցություն ցույց տալու ԱՄՆ-ում Չինաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմերին իրենց պարտականությունները կտարելիս»:

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ համալսարանական ավաններ այցելության եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների համար այժմ Չինաստանի դիվանագիտական աշխտողներին կպահանջվի հատուկ թույլտվություն ստանալ Պետդեպարտամենտից: Բացի դրանից, չինացի դիվանգետներին այժմ կպահանջվի հատուկ թույլտվություն դիվանագիատկան հիմնարկությունների սահմաններից դուրս «50 մարդուց ավելի լսարանով մշակութային միջոցառումների» անցկացման համար»:՛ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս գործողությունները համարել է «այն չափազանց մեծ սահմանափակումների ուղղակի պատասխանը», որոնք Պեկինը սահմանել է ամերիկացի դիվանագետների համար:

Ըստ որում պետքարտուղարը հայտարարել է ՉԺՀ-ի դիվանագիտական աշխատողների նկատմամբ նոր պահանջներից հրաժարվելու պատրաստակամության մասին Պեկինի կողմից համանման գործողությունների դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս