Եգիպտոսի զինվորականները հայտարարել են Սինայի թերակղզու հյուսիսում եւ կենտրոնական մասում ընդգրկուն հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին:
Մեքսիկայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի հզորագույն թմրակարտելներից մեկի՝ «Լոս-Սետաս»-ի ենթադրյալ պարագլխին:
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի կառավարությունը պլանավորում է շահապաշտպանությամբ հասնել Վրաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ անայցագիր ռեժիմի դադարեցման:
«Անկեղծ ասած՝ ոչ մի լուսավոր հեռանկար չեմ տեսնում թունելի ծայրում։ Այստեղ մեկ դրական բան կա։ Հաճախ ասում են՝ ինչո՞ւ են այսքան խորհրդակցում, այսքան հանդիպում, դա ոչինչ չի տալիս, և այլն, բայց ես համաձայն չեմ»։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կայցելի Թուրքիա:
ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ։ Նա առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։
Սիրիացի քրդերը բռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջոկատի երկու վերջին զինյալներին, ջոկատ, որը հայտնի է արեւմտյան գերիների, մասնավորապես, ամերիկացի լրագրողների մահապատիժներով եւ խոշտանգումներով:
Չինաստանի ֆոնդային սակարաններում փետրվարի 9-ին հիմնական ինդեքսները 2,7 – 5,2 տոկոսով շեշտակի իջել են Միացյալ Նահանգների բորսաներից անմիջապես հետո, ինչի մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խիստ մտահոգված է փետրվարի 8-ին Թուրքիայում ԱՄՆ քաղաքացու՝ Սերքան Գոլգեի ձերբակալման առնչությամբ:
ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ երկրի անվանական ղեկավար Կիմ Յոն Նամի գլխավորությամբ, փետրվարի 9-ին ժամանել է Կորեայի Հանրապետություն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ Յան Ցզենը փետրվարի 8-ին Պետդեպարտամենտում կայացած հանդիմանը քննարկել են ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշումը Փենյանի կողմից բալիստիկ հրթիռների եւ միջուկային զենքի մշակման կապակցությամբ, ինչպես նաեւ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների պահպանումը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը փետրվարի 9-ին հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսի Աֆրին քաղաքին (գտնվում է Հալեպից 65 կիլոմետր հեռավորության վրա), որտեղ պաշտպանվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները:
ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մասնակիորեն կասեցված է, քանի որ Կոնգրեսը բյուջետային հարցերի վերաբերյալ համաձայնագրի շուրջ շարունակվող բանավեճերի պատճառով առայժմ չի կարողացել օինագիծ ընդունել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին:
Թուրքիայում ջրի սակավաթյան խնդիրը խորանում է: Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ Ստամբուլն աշխարհի խոշորագույն 11 քաղաքների ցանկում ամենաքիչ ջրային պաշարներ ունեցողներից է:
Հունվարի 20-ին Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ Սիրիայի քրդական Աֆրին շրջանի ներխուժած «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող խմբավորումների զինյալները կողոպտում են խաղաղ բնակիչների տները:
ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են առաջադրել երեք հայզգի անձանց՝ վիզաների հարցով խարդախություն իրականացնելու համար: Մեղադրանք առաջադրված անձանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, երկուսը՝ Հայաստանի:
Սաուդյան Արաբիայում քիքբոքսինգի ակումբներ են հայտնվել կանանց համար: Այս մասին հայտնել է The Independent-ը:
Չինաստանի Հենանի նահանգի ոստիկանությունն ավելի քան 30 մարդ է ձերբակալել նոր տեսակի «խելացի ակնոցների» օգնությամբ:
Գերինֆլյացիան վենեսուելացիներին հարկադրում է աշխատավարձը վճարել հավկիթներով, սոխը եւ բանանը չեն գնահատվում, քանի որ մարդիկ նախընտրում են սպիտակուց ստանալ:
Ամերիկացիների շուրջ 40 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը՝ նրա ձեռքբերումների թվում նշելով նախեւառաջ հաջողությունները տնտեսության ոլորտում:
«Իրանը մշտապես կրոնական քաղաքականություն է վարում Ադրբեջանում, և ըստ էության դա կշարունակվի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ։ Սակայն, եթե նայենք այն գործիչներին, որոնք կարող են ավելի ակտիվ դարձնել այդ պայքարը, ապա ամենակարևոր ներկայացուցիչներից մեկն այս պահին կալանավայրում է, և այս պահին Իրանի հնարավորություններն ավելի սահմանափակ են»:
Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա խոսել է Երևանը, Հայաստանը գրավելու մասին:
Ադրբեջանի գերագույն «սիրամամլիկ»-ը (давлин) սկսել է իր նախընտրական արշավը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ սիրիական Աֆրինի շրջանում թուրքական ԶՈւ կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը ժամանակավոր բնույթ է կրում:
«Որքան էլ հասարակության պահանջներն արմատական լինեն ինչ-որ պահի, իշխանությունը պետք է եզրեր գտնի բողոքող խմբի հետ: Երկրում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, փոփոխություններ, դրանք հետաձգելը, կրկին նշեմ, կարող է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներ ունենալ»:
«Ադրբեջանում նախագահական ընտրությունները ոչ միայն արտահերթ են, այլ նաև արտակարգ են, որովհետև հանրային շրջանում ոչ մի ազդակ չի եղել, որ Ադրբեջանում անցկացվեն նախագահական ընտրություններ։ Ալիևն ուղղակի այս քայլով փորձեց իր համար հարթել ամեն ինչ և անցում կատարել ավելի ուժեղ նախագահական համակարգի»:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 8-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
ԱՄՆ-ում նավթի հանույթը 2018 թվականի հունվարին ավելացել է օրական 100 հազար բարելով՝ մինչեւ 10,2 միլիոն բարել:
ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք է տվել սիրիական Մանբիջի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի հայտարարություններին:
Գերմանական Deutsche Welle պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 2018թ-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին: