Բաժիններ՝

Սոֆիայում տեղի են ունենում զանգվածային բողոքներ

Սեպտեմբերի 2-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) աշխատանքի առաջին օրն ամառային արձակուրդից հետո Սոֆիայում տեղի է ունենում բողոքի զանգվածային ակցիա՝ «Ժողովրդական մեծ ապստամբություն» անվանումով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ակցիայի մասնակիցները ոստիկանության վրա են նետում հավկիթներ, որը կենդանի շղա է կազմել խորհրդարանի շենքի շուրջը: Չնայած վաղ ժամին եւ աշխատանքային օրվան, բողոքի է հավաքվել մի քանի հազար մարդ, որոնք արդեն 56-րդ օրն է, ինչ պահանջում են կառավարության՝ վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ եւ գլխավոր դատախազ Իվան Գեշեւի հրաժարականը։

Տակավին գիշերը խորհրդարանի նոր շենքի՝ նախկին կուսակցական տան շուրջը, որտեղ երկարատեւ նորոգումից հետո առաջին անգամ հավաքվում են պատգամավորները, ոստիկանական շղթա է կարգվել, որը պետք է պաշտպանի ժողովրդական ընտրյալներին ժողովրդական զանգվածների բողոքներից:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւին, որը պետք է ելույթ ունենա խորհրդարանի նստաշրջանի բացմանը, եւ փոխնախագահ Իլյանա Յոտովային պահպանություն հարակավոր չեղավ, նանք ազատ անցան ակցիայի մասնակիցների շարքերով, նրանց դիմավորեցին ծափահարություններով եւ ողջույնի բացականչություններով: Բուլղարիայում զանգվածային հակակառավարական բողոքները շարունակվում են 56 օր: Սոֆիայում եւ երկրի մյուս քաղաքներում ամեն օր անցկացվում են հանրահավաքներ եւ երթեր, որոնց մասնակցում են հազարավոր մարդիկ: Հակակառավրական ակցիաների մասնակիցները համառորեն պնդում են կառավարության եւ երկրի գլխվոր դատախազ Իվան Գեշեւի հրաժարականը: Բուլղարիայի մայրաքաղաքում շրջապատված են մնում հանգուցային խաչմերուկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս