Բաժիններ՝

Վաշինգտոնում ոստիկաններն աֆրոամերիկացու են գնդակահարել

Ոստիկանները Վաշինգտոնում աֆրոամերիկացու են գնդակահարել: Այդ մասին սեպտեմբերի 2-ին հաղորդել է Կոլումբիայի օկրուգի ոստիկանությունը:

«Միջադեպի վայրում գտնվել է հրաձգային զենք»,-հայտարարել են ոստիկանությունում:

Մայրաքաղաքի ոստիկանության պետը՝ Փիթեր Նյուսեմը, ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Անաքոստիայի ռազմաբազայից ոչ հեռու: Կարգի պահապանները մոտեցել են այն ավտոմեքենային, որի մեջ, ենթադրվում է, նստած էին զինված մարդիկ: Մի քանի հոգի դուրս են թռել ավտոմեքենայից եւ դիմել փախուստի: Այդ պահին ոստիկաններից մեկը կրակել է, որը դիպել է փախչող երիտասարդին: Նա հոսպիտալացվել է, հիվանդանոցում արձանագրել են նրա մահը:

«Մենք կարծում ենք, որ կասկածյալի մոտ այդ ժամանակ (հրաձգության) զենք է եղել»,-ասել է Նյուսեմը:

ԱՄՆ-ում բողոքների եւ անկարգությունների ալիքը տարածվել է մայիսի վերջից: Բողոքողներն արդարություն են պահանջում այն աֆրոամերիկացիների գործերում, որոնք սպանվել կամ տուժել են ոստիկանության ձեռքից: Մի շարք քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Վաշինգտոնում, եղել են զանգվածային աննկարգություններ եւ կողոպուտներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս