Բաժիններ՝

Թրամփը հանդես է եկել Վաշինգտոնում «ռասիստական» հուշարձանները հանելու դեմ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պաշտպանել քաղաքի մի շարք հուշարձաններ հանելու Վաշինգտոնի հատուկ հանձնաժողովի առաջարկությունը, որոնց թվում են՝ ամերիկյան մայրցամաքի առաջին հայտնագործող Քրոստափոր Կոլումբոսի եւ ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի արձանները: Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնի հատուկ հանժնաժողովն առաջարկել է հանել, տեղափոխել կամ վերանվանել քաղաքի մի շարք հուշարձաններ ու օբյեկտներ:

Մասնավորապես հանձնարարվել է հանել, տեղափոխել կամ վերանվանել այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են՝ Վաշինգտոնի հուշարձանը (նախագահ Ջորջ Վաշինգտոնի պատվին), ամերիկյան մայրցամաքի առաջին հայտնագործող Քրոստափոր Կոլումբոսի հուշարձանը, նախագահներ Էնդրյու Ջեքսոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Բենջամին Ֆրանկլինլի եւ անցյալի եւս երեք քաղաքական գործիչների հուշարձանները:

«Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ այդ օբյեկտները պետք է պահպանել, այլ ոչ թե վերացնել, դրանց ոչ թե ատելությամբ, այլ հարգանքով վերաբերվել եւ փոխանցել հաջորդ սերունդներին: Քանի դեռ նախագահ Թրամփը գտնվում է Սպիտակ տանը, քաղաքագլխի անպատասխանատու հանձնարարականները բացարձակապես ոչնչի չեն հանգեցնի»,-ասվում է հայտարարության մեջ:

Հանժնաժողովը, որը հանդես է գալիս հուշարձանները հանելու, տեղափոխելու կամ վերանվանելու առաջարկությամբ, քաղաքագլխի կարգադրությամբ ստեղծվել է հուլիսին՝ ԱՄՆ-ում ռասիզմի դեմ զանգվածային բողոքների ֆոնին: Իր աշխատանքի շրջանակներում հանձնաժողովը հասարակական կարծիքի հարցումներ է անցկացրել, որոնք, ինչպես պնդվում է, ընկած են հանձնարարականների հիմքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս