
Հռոմի պապը վերսկսել է կոլեկտիվ ունկնդրությունները հավատացյալների ներկայությամբ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 2-ին վերսկել է կոլեկտիվ ունկնդրությունները հավատացյալների ներկայությամբ, մարտ ամսվա սկզբին դրանք դադարեցվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով: Հեռարձակումը տրվել է Vatican News պորտալում:
«Այդքան ամիսներից հետո մենք վերսկսում ենք մեր հանդիպումները դեմ առ դեմ, այլ ոչ թե էկրան առ էկրան, դա հիանալի է,- ասել է քահանայապետը:- Համավարակը ցույց տվեց, թե ինչպես ենք մենք բոլորս կախված միմյանցից (…) Ճգնաժամից մարդը դուրս չի գալիս նախկինը. նա դառնում էկա՛մ ավելի լավը, կա՛մ ավելի վատը: Մենք պետք է ընտրենք (…) Այս ճգնաժամից մենք պետք է դուրս գանք միասին՝ ավելի լավը դառնալու համար»:
Ունկնդրությունը տեղի է ունեցել բացօթյա Առաքելական պալատի Սուրբ Դամասի բակում, բոլոր հավատացյալները եղել են պաշտպանական դիմակներով: Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրատոմսեր չեն պահանջվում: Սովորաբար կոլեկտիվ ունկնդրությունները տեղի են ունենում Վատիկանի Պողոս VI-ի փակ դահլիճում, երբեմն Սուրբ Պետրոսի հրապարակում: Մարտ ամսվա սկզբից Ֆրանցիսկոսը կոլեկտիվ ունկնդրություններն անցկացրել է Առաքելական պալատի գրադարանից, դրանք հեռարձակվել են առցանց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: