Բաժիններ՝

Աշխարհում ավելի քան 26 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը սեպտեմբերի 3-ին գերազանցել է 26 միլիոնը: Այդ մասին են վկայում Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները վարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա։

Համալսարանի տվյալներով՝ աշխարհում ախտահարվածների թիվն այժմ կազմում է 26 031 410, մահացել է 863 028 մարդ, առողջացել է 17 291 874 վարակված: ԱՄՆ-ում հայտնաբերվել է 6 113 510 ախտահարված, մահացել է 185 720 մարդ, առողջացել ավելի քան 2,2 միլիոնը: Այնուհետեւ հետեւում է Բրազիլիան՝ վարակման 3 997 865 հայտնաբերված դեպքերով, 123 780 մահերով եւ 3 387 309 արողջացած հիվանդներով: Երրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ վարակվել է 3 853 456, մահացել՝ 67 376 եւ առողջացել 2 970 492 մարդ:

Ռուսաստանն զբաղեցնում է չորրորդ տեղը կորոնավիրուսով ախահարման արձանագրված դեպքերի թվով: Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ ՌԴ-ում արձանագրվել է վարակման 1 005 000 դեպք, առողջացել է 821 169 մարդ, մահացել 17 414-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս