
Ավստրալիայի տնտեսությունը ռեցեսիա է ապրում

Ավստրալիայի տնտեսությունը 2-րդ եռամսյակում 7 տոկոսով անկում է արձանագրել առաջին եռամսյակի համեմատությամբ: Այդ մասին վկայում են երկրի Վիճակագրական բյուրոյի տվյալները:
Նախորդ եռամսյակում նվազումը կազմել է 0,3 տոկոս: Այսպիսով՝ Ավստրալիան ռեցեսիա է մտել 30 տարվա ընթացքում առաջին անգամ, գրում է Trading Economics-ը:
ՀՆԱ-ի եռամսյակային անկումն առավելագույնն է դարձել 1959 թվականին դիտարկումների սկսվելուց ի վեր:
Վերլուծաբանները սպասում էին ցուցանիշի ավելի փոքր կրճատում՝ 5,9 տոկոսով, վկայում են Trading Economics-ի տվյալները: Ավստրալիայի ՀՆԱ-ն տարեկան արտահայտությամբ նվազել է 6,3 տոկոսով: Սպառողական ծախսերն անցած եռամսյակում ընկել են 12,1 տոկոսով՝ նախորդ երեք ամսվա համեմատությամբ (առաջին եռամսյակում դրանք նվազել էին 1,2 տոկոսով):
Դրա հետ մեկտեղ ծառայությունների ծախսերն ընկել են 17,6 տոկոսով: Բիզնեսի ներդրումները ռեկորդային նվազում են արձանագրել 2000 թվականի չորրորդ եռամսյակի 4,9 տոկոսից՝ երեք ամիս ավելի վաղ 0,5 տոկոսով նվազելուց հետո:
Միեւնույն ժամանակ պետական ծախսերը 1995 թվականի չորրորդ եռամսյակի 2,9 տոկոսից ավելացել են մեկ եռամսյակ ավելի վաղ 2,1 տոկոսով բարձրանալուց հետո:
Ապրանքների եւ ծառայությունների ներմուծման ծավալը երկրորդ եռամսյակում ընկել է 12,9 տոկոսով (6,7 տոկոսով նվազելուց հետո) այն դեպքում, երբ արտահանումն ընկել է 6,7 տոկոսով (4,4 տոկոսով կրճատվելուց հետո), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: