Բաժիններ՝

Տաջիկստանի գործող նախագահը կմասնակցի առաջիկա ընտրություններին

Տաջիկստանի կառավարող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ՏԺԴԿ) իր նախագահին՝ պետության գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնին, նախագահի թեկնածու է առաջադրել հոկտեմբերի 11-ին կայանալիք ընտրություններում։

Ռահմոնի թեկնածությունը միաձայն պաշտպանել են համագումարի բոլոր 1000 պատվիրակները: Երկրի նախագահը չի մասնակցել համագումարի աշխատանքին, թեեւ եղել է համաժողովի պատվիրակ: Այդ ժամանակ նա մասնակցել է Ազգային գվարդիայի 25-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություններին:

Պետության գործող ղեկավարն ավելի վաղ առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու էր առաջադրվել Անկախ արհմիությունների ֆեդերացիայի եւ Երկրի երիտասարդության միության կողմից:

Հանրապետությունում յոթ կուսակցություններից վեցը նույնպես որոշել են իրենց թեկնածուներին՝ առաջադրելով իրենց առաջնորդներին. ագրարներն առաջադրել են Ռուստամ Լատիֆզոդին, Սոցիալիստական կուսակցությունը՝ Աբդուխալիմ Գաֆորովին, Դեմոկրատական կուսակցությունը՝ Սայիդջաֆար Ուսմոնզոդին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը՝ Ռուստամ Մահմատզոդին:

Կոմունիստներն իրենց թեկնածուին կընտրեն համագումարում, որը կայանալու է սեպտեմբերի 5-ին: Տաջիկստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը որոշել է չառաջադրել իր թեկնածուին եւ բոյկոտել նախագահական ընտրությունները: Հոկտեմբերի 11-ին անցկացվելու են վեցերորդ նախագահական ընտրությունները՝ 1991 թվականի սեպտեմբերին Տաջիկստանի անկախության ձեռքբերման պահից ի վեր: Սկսած 1994 թվականից՝ բոլոր ընտրություններում հաղթանակ է տարել Ռահմոնը: Նախագահը գաղտնի քվեարկությամբ ընտրվում է յոթ տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքները ճիշտ ճանաչելու համար մասնակցությունը պետք է կազմի առնվազն 50 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս