Բաժիններ՝

Ալիևի հայտարարությունը Թուրքիայում մեծ ցնծությամբ են ընդունել

Ադրբեջանի նախագահը ընդունել է Հունաստանի նոր դեսպանի հավատարմագրերը և հանդիպման ընթացքում խոսել է Միջերկրական ծովում թուրք-հունական հարաբերությունների սրման մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ալիևը վերոնշյալ հանդիպման ժամանակ հույն նորանշանակ դեսպանին հասկացրել է, որ պաշտոնական Բաքուն թուրք-հունական լարվածության հարցում աջակցելու է Թուրքիային։

Դա մեծ ցնծությամբ է ընդունվել թուրքական մամուլում։ Ալիևի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա Twitter-ում  գրառում է արել և շնորհակալություն հայտնել Ալիևին՝ ասելով. «Թուրքիան էլ առանց երկմտելու միշտ կլինի Ադրբեջանի կողքին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս