Բաժիններ՝

Ճապոնիայի նոր վարչապետի համար քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա սեպտեմբերի 16-ին

Ճապոնիայի նոր վարչապետի թեկնածության համար քվեարկությունն ազգային խորհրդարանում տեղի կունենա սեպտեմբերի 16-ին: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ կառավարող կոալիցիան՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) գլխավորությամբ ընդդիմադիր կուսակցությունների հետ փոխհամաձայնության է հասել խորհրդարանում քվեարակության օրվա շուրջը:

Դրանից առաջ սեպտեմբերի 14-ին պետք է տեղի ունենան ԼԴԿ-ի նոր նախագահի ներկուսակցական ընտրությունները. դրանցում հաղթանակ տարած թեկնածուն էլ երկրի վարչապետի պաշտոնում կհաստատվի սեպտեմբերի 16-ին խորհրդարանում կայանալիք քվեարկության արդյունքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930