Բաժիններ՝

Մադուրոն հայտարարել է, որ Թրամփը «հավանություն է տվել» իր սպանությանը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել իր սպանությանը, այժմ դիպակահարներ են որոնում, որոնք կկարողանան դա անել։

«Ես եղել եմ ամենակոպիտ արգրեսիայի զոհ: ԱՄՆ-ի կառավարությունը… 15 միլիոն դոլար է առաջարկել իմ գլխի համար: Դոնալդ Թրամփը հավանություն է տվել իմ սպանությանը, ես չեմ չափազանցնում, եւ նրանք ջանում են դիպակահարների խումբ ուղարկել կամ դիպակահարներ վարձել Վենեսուելայում, որպեսզի ինձ սպանեն: Դոնալդ Թրամփն է դա որոշել»,-ասել է Վենեսուելայի նախագահը, որի ելույթը հեռարձակվել է Twitter-ում:

Այս տարվա գարնանը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանք է հրապարակել Մադուրոյի եւ երկրի եւս 14 ղեկավարների հասցեին, պնդելով, որ նրանք մասնակից են թմրանյութերի առեւտրին: Պետդեպարտամենտը Մադուրոյի համար 15 մլն դոլարի պարգեւ է հայտարարել:

Վենեսուելայի նախագահն արդեն քանիցս ԱՄՆ-ին մեղադրում է մահափորձի մեջ: Նրա խոսքով՝ 2019 թվականին կանխվել են մի քանի փորձեր, որոնք Կոլումբիայում կազմակերպվել էին ԱՄՆ-ի հավանությամբ: Բացի այդ, Մադուրոն ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրել է f5g մահափորձի մեջ, որը կատարվել է օգոստոսի 4-ին:

Այդ օրը Կարակասում շքերթի ժամանակ, դեպի նախագահի ամբիոն են ուղղվել պայթանյութով հանդերձված մի քանի անօդաչուներ: Մադուրոյի վրա մահափորձի ժամանակ վերքեր են ստացել յոթ գվարդիականներ, նախագահը չի տուժել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս