Բաժիններ՝

Նաթանյահուն հայտնել է Իսրայելից ԱՄԷ ուղիղ չվերթների գործարկման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ինքնաթիռները եւ մյուս երկրների ինքնաթիռները կկարողանան ուղիղ թռչել Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը բոլոր երկրներից ինքնաթիռների ԱՄԷ թռչելը թույլատրել էր ի պատասխան Էմիրությունների իշխանությունների՝ երկինքը Իսրայել եւ հակառակ ուղղությամբ չվերթների համար բացելու խնդրանքի:

«Այժմ եւս մեկ հսկայական բեկում: Իսրայելական ինքնաթիռները եւ բոլոր երկրների ինքնաթիռները կկարողանան Իսրայելից ուղիղ թռչել Աբու Դաբի, Դուբայ եւ հակառակ ուղղությամբ»,-Նաթանյահուն հայտարարել է տեսաուղերձում, որը հրապարակվել է իսրայելական ԶԼՄ-ների կողմից:

Նաթանյահուն նշել է, որ դա թույլ կտա էժանացնել թռիչքները, կրճատել ժամանակը եւ զարգացնել զբոսաշրջությունը:

Ավելի վաղ Իսրայելը եւ ԱՄԷ-ն պայմանավորվել էին հարաբերությունների լիակատար նորմալացման շուրջ: ԱՄՆ-ի հետ համատեղ եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը, ԱՄԷ-ի հետ գործարքի պայմանների համաձայն, ժամանակավորապես հետաձգել է որոշումը Հորդանան գետի Արեւմտյան ափի տարածքի վրա իր ինքնիշխանությունը տարածելու վերաբերյալ: Պաղեստինի ղեկավարությունը հայտարարել էր, որ վճռականորեն չի ընդունում եռակողմ համաձայնագիրը եւ քննադատում է այն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս