Գերմանիայի պահպանողական քաղաքական գործիչ Մանֆրեդ Վեբերը, ով, ամենայն հավանականությամբ, 2019 թվականին կփոխարինի Եվրոպական հանձնաժողովի գործող նախագահ Ժան-Կլոդ Յունկերին, mk-turkey.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ։
Թուրքիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրի Սբիգան հայտնել է, որ 2019թ. ծրագրում են Ուկրաինայից դեպի Թուրքիա 4 նոր ուղիղ չվերթներ իրականացնել:
Չեչնիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարը տեսնելուց հետո քաղաքական գործիչներին պարի մարաթոն սկսելու կոչ է արել: Քադիրովն առաջարկել է քաղաքական գործիչներին համացանցում կովկասյան պարեր հեշթեգով հրապարակել իրենց պարերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի «Տելեգրամ»-ի ալիքի հրապարակումը: «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի […]
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկրի պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել է մենակության խնդրի դեմ պայքարի կառավարական ռազմավարությունը:
Բավարիայի երկրամասային ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ կորցրել են վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ, ինչին հանգեցրել են, այդ թվում՝ Գերմանիայի կառավարության երկարատեւ ձեւավորումը եւ տարաձայնությունները կոալիցիոն կուսակցությունների միջեւ:
Անհայտ անձը զանգահարել է Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և հայտնել, որ ինքը պատրաստվում է պայթեցնել դեսպանատան շենքը:
ԱՄՆ-ը հնարավոր ամեն բան անում է Իրանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց հետո նավթաշուկայի կայունությունը պահպանելու համար:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան:
Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտում տեղատարափ անձրեւներից հեղեղման զոհ է դարձել արդեն տասներեք մարդ:
Վրաստանում Ադրբեջանի քաղաքացի էձերբակալվել՝ կեղծ թղթադրամներ պահելու եւ իրացնելու մեղադրանքով:
Գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվել են Սաուդյան Արաբիայում խոշոր տնտեսական համաժողովին մասնակցելուց, որը հայտնի է որպես «Դավոս անապատում»։
Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները ոչ մի իմաստ չունեն։
Ֆրանսիայի հարավի Օդ դեպարտամենտում մոլեգնող հեղեղումը ամենաուժեղն է դարձել տարածաշրջանում 1891 թվականից ի վեր:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում հանրակցության եւ թագավորության միջեւ տարաձայնությունները պահպանվում են, չնայած այն բանին, որ «ապահարզանի» մասին համաձայնագիրը պետք է ձեռք բերվի մինչեւ հոկտեմբերի 17-ը:
Մի քանի տարվա ընդմիջումից հետո բացվել է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի հատման միակ պաշտոնական կետը՝ «Կունեյտրա»-ն:
Իսրայելացի զինծառայողները հոկտեմբերի 15-ին 22 պաղեստինցու են բերման ենթարկել Հորդանան գետի Արեւմտյան ափին:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ անհրաժեշտ է դիմակայել ԱՄՆ-ի քաղաքականությանը, այլապես կարող են «նոր Հիտլերներ» հայտնվել:
Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումից զոհվածների թիվը հասել է հինգի:
ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի իշխանությունները համաձայնության են եկել նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին անցկացնել կորեական երկու պետությունների երկաթուղիների միացման եւ արդիականացման աշխատանքներն սկսելու արարողությունը:
ԳԴՀ-ի կառավարող կոալիցիայի գծով կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) կրտսեր գործընկերը՝ Քրիստոնեասոցիալական միությունը (ՔՍՄ) հաղթում է Բավարիայի լանդտագի (երկրամասային խորհրդարանի) ընտրություններում՝ հավաքելով ձայների 37,2 տոկոսը:
Հոկտեմբերի 15-ին բացվել է Սիրիայի եւ Հորդանանի սահմանի «Նասիբ» հսկիչ անցակետը բեռների եւ ուղեւորների տեղափոխումների համար:
Իրաքի Բասրայի նահանգում 111 հազար մարդ է թունավորվել անորակ խմելաջրից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի դաշնակիցներից ոչ մեկն այնքան թշնամաբար չի վերաբերվում Միացյալ Նահանգներին, որքան Եվոպական միությունը:
Ռուսաստանն Իրանին կօգնի ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ ստեղծելու հարցում:
Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է պաշտպանեն ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ ոչ միջուկային կարգավիճակի միտված ուղեգիծը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Երկրի վրա կլիման փոփոխվում է մարդու ներգործության պատճառով, ուստիեւ չի ցանկանում տրիլիոններով դոլարներ ծախսել՝ փորձելով կանխել այդ գործընթացների զարգացումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է Սպիտակ տան ոչ բոլոր աշխատակիցներին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ է արել դիմադրել Եվրամիության ճնշմանը Brexit-ի պայմանների շուրջ ընթացող բանակցություններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չի կարող ստույգ հաստատել Փհենյանի միջուկային ծրագրի դադարեցումը:
Ստամբուլի միայն մեկ հիվանդանոցում 1 տարվա մեջ 1260 անչափահասի հղիության դեպք է բացահայտվում: