Թուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ Բրիտանիայում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Eurofighter» կործանիչների ձեռքբերման ծրագրի շրջանակում թուրք օդաչուները 2026-ի օգոստոսին կմեկնեն Մեծ Բրիտանիա՝ թռիչքային տեխնիկական վերապատրաստում սկսելու համար։ Կնքված պայմանագրի համաձայն՝ առաջիկա տարիներին Մեծ Բրիտանիա են ուղարկվելու ինչպես թռիչքային, այնպես էլ սպասարկող անձնակազմեր։

Նախարարության շաբաթական մամուլի ասուլիսում անդրադարձ է կատարվել նաև անվտանգությանն ու տարածաշրջանային զարգացումներին: Նշվել է, որ ռազմաօդային ուսումնարանի կուրսանտ Վելի Բիլգինի մահվան դեպքի առթիվ ընթանում է խիստ հետաքննություն և սպասվում է դատաբժշկական վերջնական եզրակացությունը:

Նշվել է նաև, որ զինված ուժերի արդիականացման ծրագրի շրջանակում Թուրքիայի ցամաքային զորքերի սպառազինությունն ու գույքն ավելացվել են նոր «Fırtına-2» ինքնագնաց հաուբիցներով և «MKE» ընկերության արտադրած զինամթերքով։

Ermenihaber

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031