Եվրոպական միությունը շատ թանկ է վճարելու. ԱՄՆ-ը Եվրոպայի դրամ խնայելու խոզուկ-գանձանակը չէ. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ զայրացել է Եվրոպայի վրա, որն ամերիկյան հայտնի ընկերությունների համար միլիարդավոր դոլարի տուգանքներ է սահմանել:

«Եվրոպական միությունը նորից անցել է իր հին գործին և, ինչպես միշտ, նպատակաուղղված կերպով հարվածում է ԱՄՆ-ի ՄԵԾԱԳՈՒՅՆ ընկերություններին։ Այն բանից հետո, երբ նրանք առանց որևէ պատճառի Apple-ին տուգանեցին 15 միլիարդ դոլարով, Meta-ին՝ 3 միլիարդ դոլարով, Amazon-ին՝ 2,5 միլիարդ դոլարով և շատ այլ ընկերությունների, մեզ նոր միայն հայտնեցին, որ Google-ի՝ բառիս բուն իմաստով առաջատար և հիանալի ընկերության վրա առանց որևէ բացատրության դրել են հերթական՝ 1 միլիարդ դոլար տուգանքը։ Սրա հետևանքով Google-ի տուգանքների ընդհանուր գումարը գերազանցել է 18 միլիարդ դոլարը։

Այս անօրինական և խիստ խտրական պրակտիկան նման մասշտաբների հասավ քնկոտ Ջո Բայդենի վարչակազմի հենց առաջին տարում, բայց Թրամփի վարչակազմի օրոք սա չի շարունակվելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրոպայի PIGGYBANK-ը` «ԳԱՆՁԱՆԱԿԸ» չէ, և մենք թույլ չենք տա, որ նրանք այդպես վարվեն մեզ հետ։

Թող այս ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ծառայի որպես ազդանշան այն բանի, որ մենք անհապաղ սկսում ենք 301-րդ հոդվածով քննություն՝ ամերիկյան ընկերությունների և, հետևաբար, ամերիկյան հարկատուների նկատմամբ կիրառվող «ԹԱԼԱՆԻ» պրակտիկայի վերաբերյալ։ Եվրոպական միությունը շատ թանկ է վճարելու այս անօրինական և ծայրաստիճան անբարոյական վարքագծի համար, որի մասին ես բազմիցս զգուշացրել եմ նրանց։ Տուգանքները ամբողջությամբ կչեղարկվեն, և մենք ակնկալում ենք շատ մոտ ժամանակներում զգալի ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ սահմանել նրանց դեմ։ Հետևե՛ք լուրերին»,- գրել է ամերիկյան առաջնորդը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031