Ալիևը սկսում է խելքը թռցնել. Ուկրաինայից հետո Ռուսաստանը կզբաղվի Ադրբեջանով. Հայկ Խալաթյան

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային առանցքային գործընթացները՝  Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը, Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի առճակատումը, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպմանը, ինչպես նաև վերջինիս հայտարարությանն այն մասին, որ «Անքորիջի ոգին» այլևս արդիական չէ։

Զրույցում հատուկ տեղ են զբաղեցրել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության հարցերը, տեղի ունեցողաշխարհաքաղաքական փոփոխություններին Հայաստանի և Ադրբեջանի արձագանքը, ինչպես նաև Երևանի ու Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Առանձին բլոկով քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Գերմանիա և նրա բանակցությունները Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Հաղորդման ընթացքում նաև գնահատական է տրվել ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս վիճակին, ինչպես նաև շարունակվող գլոբալ երկրաքաղաքական փոփոխությունների ֆոնին տարածաշրջանում տիրող իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարներին։

Հայկ Դերզյան

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031