Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիներին «ցասումի օրվա» կոչ է արել

Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինցիներին կոչ է արել «ցասումի օր» անցկացնել Հորդանան գետի Արեւմտյան ափի օկուպացման դեմ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շարժման համապատասխան հայտարարությունը: «Ցասման օրը» պաղեստինյան տարածքներում կանցկացվեն զանգվածային հանրահավաքներ եւ բողոքներ՝ Իսրայելի կողմից անցկացվող քաղաքականության դեմ:

«Նորաբնակների հարձակումները Արեւմտյան ափի մեր քաղաքների ու գյուղերի վրա, ինչպես նաեւ հարձակումները Ալ-Աքսա մզկիթի վրա մեր ժողովուրդը կդիմավորի էլ ավելի մեծ դիմադրությամբ եւ առճակատմամբ»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: Լրատվական գործակալությունը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի կոչը հնչել է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ երկարաժամկետ հրադադարի պայմանների շուրջ Եգիպտոսի միջնորդությամբ շարունակվող բանակցությունների ֆոնին:

Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ հակամարտությունը սրվել է մայիսի 10-ի երեկոյան: Իսրայելի զինվորականների խոսքով՝ այդ ժամանակվանից Գազայի հատվածի կողմից արձակվել է ավելի քան 4 հազար հրթիռ: Ի պատասխան հարյուրավոր հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Գնդակոծությունների հետեւանքով զոհվել է Իսրայելի 10-ից ավելի քաղաքացի, ավելի քան 50 հոգի լուրջ վերքեր են ստացել:

Պաղեստինում հաղորդում են ավելի քան 200 զոհվածների մասին: Սահմանի վրա իրադրության սրմանը նախորդել են Արեւելյան Երուսաղեմում բախումները պաղեստինցիների եւ Իսրայելի ոստիկանների միջեւ: Անկարգությունները բռնկել են լույս մայիսի 8-ի գիշերը, դրանց պատճառը դարձել է, մասնավորապես, արաբական ընտանիքների վտարումը Շեյխ Ջարահի թաղամասից: Լույս մայիսի 21-ի գիշերն ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը Իսրայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է գերիների փոխանակման շուրջ Իսրայելի հետ բանակցություններին իր պատրաստակամության մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս