Արաղչին և Ալ-Բուսաիդին քննարկել են լարվածության թուլացումը և նավագնացությունը Հորմուզի նեղուցում
Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին օմանցի իր պաշտոնակից Բադր ալ-Բուսաիդիի հետ քննարկել է լարվածության թուլացումը և նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որտեղ տիրող իրավիճակը ձևական առիթ է դարձել Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունների վերսկսման համար:
«Մատնանշելով նավագնացության անվտանգության ապահովման կարևորությունը՝ նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը և լարվածության սրումը կանխելու և տարածաշրջանում խաղաղություն, կայունություն ու անվտանգություն հաստատելու մեխանիզմները»,- ասվում է Արաղչիի պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, դիվանագետները հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում առևտրային նավերի շարժի վերաբերյալ:

