Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հոկտեմբերի 18-ին ելույթ ունենալով «Վալդայ» դիսկուսիոն ակումբում, հայտարարել է, որ Կերչի ողբերգությունը գլոբալացման արդյունքն է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանանլու կապակցությամբ չեղարկել է իր մասնակցությունը էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին:
Մոսկվայում հոկտեմբերի 18-ին 17,9 աստիճան տաքության բացարձակ ռեկորդ է սահմանվել. ՌԴ մայրաքաղաքում նման ցուցանիշներ հոկտեմբերի 18-ին չեն եղել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է զինվորականների ուղարկել եւ ամբողջովին փակել երկրի հարավային սահմանը, եթե Մեքսիկայի իշխանությունները չկանգնեցնեն միգրանտների հոսքը:
ԱՄՆ-ը Վրաստանին նվիրել է «Այլենդ» դասի երկու պահականավ. հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Փոթի նավահանգստում։
Մոլդովայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն էին տվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման վերաբերյալ կետ մտցնելու օրինագծին, բայց երկրորդ ընթերցմամբ այն չի անցել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի ամսով երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո, սակայն չի կարծում, որ այդ քայլի անհրաժեշտությունը կլինի:
Բեռլինի դատախազությունը ստուգում է այն տեղեկատվությունն այն մասին, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չափից ավելի շատ է գերատեսչության աշխատանքում ներգրավել արտաքին խորհրդատուների:
16-ամյա աղջիկը, որը տուժել էր Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած հրաձգության եւ պայթյունի հետտեւանքով, մահացել է բժշկական ուղղաթիռում Սիմֆերոպոլ թռիչքի ընթացքում:
Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտի 126 կոմունաներում բնական աղետի ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով:
Չիլիի Մագալյանեսի տարածաշրջանում շուրջ 720 հազար լիտր նավթ է լցվել շրջակա միջավայր՝ Արգենտինայի YPF նավթի-գազի ընկերության ձեռնարկությունում տեղի ունեցած արտահոսի պատճառով:
Պաշտոնական այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցությունն է հայտնել աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ։
Ամերիկյան The Washington Post թերթը հոկտեմբերի 18-ին հրապարակել է լրագրող Ջամալ հաշքաջիի նյութը, որի վրա աշխատանքը նա ավարտել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում իր անհետացումից ոչ շատ առաջ:
Ավստրիան վստահ է, որ ապագայում այլեւս չեն լինի Եվրամիությունում փախստականների տարաբնակեցման պարտադիր քվոտաներ, ուստի Վիեննան կառաջարկի ճգնաժամի կարգավորման նոր համակարգ՝ յուրաքանչյուր առանձին երկրի կամավոր ներդրման ճանապարհով:
Հնդկաստանի արեւելյան ափերին մոլեգնող «Տիտլի» ցիկլոնի եւ դրա առաջացրած սողանքների հետւանքով զոհվածների թիվը հասել է 57-ի:
Անհայտ անձինք մահափորձ են կատարել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի դեմ, պետության ղեկավարը չի տուժել:
Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները որոշում են ընդունել առայժմ արտահերթ գագաթնաժողով չհրավիրել Brexit-ի շուրջ, որը պլանավորված էր նոյեմբերի 17-18-ին
Հարազատները ճանաչել են Կերչի քոլեջում իրականացված պայթյունի ու հրաձգության հետեւանքով բոլոր զոհվածներին:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը Ամասիայի համալսարանում կազմակերպված «Ադրբեջանի 100-ամյակը, Թուրքիայի հետ հարաբերությունները և տարածաշրջանային անվտանգությունը» խորագրով համաժողովի շրջանակներում հանդես է եկել «թուրք-ադրբեջանական եղբայրության» մասին հերթական «ոգեշունչ» հայտարարություններով:
Ղրիմում եւ Սեւաստոպոլում սկսվել է եռօրյա սուգը, որը հայտարարվել է այն բանից հետո, երբ ուսանողը պայթյուն եւ հրաձգություն սարքեց Կերչի պոլիտեխնիկական քոլեջում:
Թուրքիայի քաղաքացի, պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը Twitter-ում հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած մի թուրք օգտատիրոջ։
Նախագիծը, որի շրջանակներում պլանավորում էր վերգետնյա արագության նոր ռեկորդ սահմանել, բախվել է ֆինանսական դժվարությունների:
«Մոսկվայի տեսանկյունից, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում, ցանկալի կլիներ այն ընդդիմության էական ներկայացվածություն խորհրդարանում, որի հետ Մոսկվան նախկինում աշխատել է, որպեսզի իշխանությունը չունենար այնպիսի մեծամասնություն, որը, շատերը մտածում են, թե կունենա»:
«Իրանն ու Հայաստանը բազում ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան կատարելիք այցին:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց այցելությանն Արցախ:
Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է փոթորկալի քամին կանգնեցրել ջրվեժը Շոտլանդիայի Սքայ կղզում։
Ադրբեջանին առնչվող ևս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Եվրոպայում: Երկրի խարդախ պաշտոնյաները միլիարդավոր նավթադոլարներ են շորթել իրենց անձնական շահերի համար, մինչդեռ ադրբեջանցիների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն 106 մլն դոլար է հավաքել 2020 թվականի նոյեմբերին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու իր արշավի համար:
Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցած պատահարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի: