Եվրամիության յոթ երկրներ սկսել են պատվաստման հավաստագրեր տալ
Եվրամիության յոթ երկրներ՝ Բուլղարիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Խորվաթիան եւ Չեխիան, հունիսի 1-ից սկսել են պատվաստման հավաստագրեր տալ, որոնք կոչված են հեշտացնելու ազատ տեղաշարժը Եվրամիությունում:
Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի (ԵՀ) հայտարարության մեջ, որը հունիսի 1-ին տարածվել է Բրյուսելում:
«Արդեն այսօր յոթ անդամ պետություններ՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Խորվաթիան եւ Լեհաստանը, սկսել են տալ Եվրամիության առաջին հավաստագրերը, մինչդեռ որոշ երկրներ որոշել են թվային հավաստագիր գործակել միայն այն ժամանակ, երբ բոլոր գործառնությունները կծավալվեն ամբողջ երկրում»,- նշված այնտեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: