Ադրբեջանի Թովուզի շրջանի Գովլար գյուղում ողջ-ողջ հրկիզել են 1981թ. ծնված Էլբուրսա Ալեկբերովին:
«ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցն այդքան էլ կրիտիկական չպետք է դիտարկվի Հայաստանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի` ՀԱՊԿ-ում կարգավիճակ ստանալու հեռանկարի հնարավորությանը:
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Խաաշկղիջի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն:
2018 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ Վրաստանի իմունոլոգիայի կլինիկական գիտագործնական կենտրոնում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվածների 517 նոր դեպք, ինչը 49 դեպքով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հանքերային գրոհների խնդիրը կներառի ԵՄ-ի հոկտեմբերի 18-ի գագաթնաժողովի օրակարգում՝ կապված Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) վրա Ռուսաստանին վերագրվող կիբեռգրոհների հետ:
Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանության բնագավառում ներդրումների շտապ ավելացման անհրաժեշտություն է տեսնում:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր սյունակում խորը հիացմունքով է անդրադարձել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին «հանգուցային զրուցակից» է համարում միջազգային խնդիրները քննարկելիս:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ենթարկվել նոր պատժամիջոցների:
«ԼՈւԿՕՅԼ»-ը լիովին դադարեցրել է իրանական նավթի գնումները:
Օրերս ավարտվեց «Ադրբեջանն ընդդեմ «France 2»-ի աշխատակազմի» դատը. հարևան պետությունը տանուլ տվեց այն:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան նամակ է ուղարկել աշխարհի ղեկավարներին՝ խնդրելով միջնորդական դեր խաղալ, որպեսզի տարածաշրջանում հանրաքվե անցկացվի ինքնորոշման շուրջ:
Ռուսաստանը ողջունում է դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Արգենտինայում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ գրասենյակի եւ Բուենոս Այրեսի «Հայաստան» Համահայկական հիմնադրամի միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման արարողությունը, որով ազդարարվեց «Matching projects» ծրագրի մեկնարկը:
Իռլանդիան պաշտպանել է ամբողջ Միացյալ Թագավորության, ներառյալ Հյուսիսային Իռլանդիան, եւ Եվրամիության միջեւ մաքսային միության պահպանման մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պլանը՝ մինչեւ Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից նոր առեւտրական համաձայնագրի համաձայնեցումը:
Գնացքների երթեւեկությունը, որն ընդհատվել էր Ջենովայի մերձակա Մորանդիի կամրջի փլվելուց հետո, ինչն ավելի քան 40 մարդու կյանք խլեց, վերականգնվել է:
ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ապակայունացնող գործողությունները չպետք է անպատասխան մնան:
Ան-32 եւ Ան-26 ռազմափոխադրական ինքնաթիռները հայտնվել են նույն վայրէջքային գոտում, ինչի հետեւանքով դրանցից մեկը մխրճվել է երկրորդի պոչամասի մեջ:
ԱՄՆ-ը լիովին դադարեցրել է անմշակ նավթի մատակարարումները Չինաստանին՝ երկու երկրների միջեւ առեւտրական պատերազմի ֆոնին:
Զինված անհայտ անձը փորձել է ներխուժել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում քաղաքական ապաստան գտած չափավոր իսլամի թուրք քարոզիչ, «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի նստավայր:
վ
Թուրքիայի Բաթմանի նահանգում զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ:
Բելգիայում հոկտեմբերի 4-ին պայթյուն է որոտացել Լիմբուրգի նահանգի Տեսենդեռլո կոմունայի Vynova քիմիական ձեռնարկությունում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կարծում է, որ ԱՄՆ-ի գործերին «միջամտելու» Ռուսաստանի «փորձերը» նսեմանում են այն բանի համեմատությամբ, ինչ անում է Չինաստանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներառվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդների ցուցակում:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում առաջարկել է համատեղ ուսուցման նոր կենտրոն ստեղծել Վրաստանում:
Թուրքիայի հաշվեքննիչ պալատը հրապարակել է նախագահական պալատի 2017 թվականի ծախսերի վերաբերյալ զեկույցը: Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիայի նախագահական պալատի օրական ծախսը միջինում կազմել է 1.8 մլն թուրքական լիրա (300.000 ԱՄՆ դոլար): Ողջ տարվա համար ծախսվել է 658.240.289 լիրա (մոտ 110 մլն դոլար): Այդ գումարից 106.000.000 (17.6 մլն դոլար) ծախսվել է նախագահական պալատի աշխատակիցների վրա:
ԱՄՆ-ի հետաքննիչները փորձում են պարզել, թե ում կողմից են նախագահ Թրամփի ու պաշտպանության նախարարարության հասցեով ուղարկվել թունավոր ռիցին նյութ պարունակող ծրարներ։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն բոլոր փողերը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից: