Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանի կատարած հայտարարությունը թե՛ պատմական եւ թե՛ քաղաքական ու իրավական տվյալներով կարելի է հակափաստարկել: Բնականաբար նաեւ շատ համոզիչ ձեւերով պարզել, թե ինչու այդ մասին քննարկումներ չկան հայկական դաշտում, երբ հատկապես իսպառ բացակայում են քննարկումները Բաքվում՝ անցյալին վերադարձը բացառելու եւ Արցախի ժողովրդի կամարտահայտության փաստի հետ հաշվի նստելու առումով, որի համար զարմանք չի հայտնում ամերիկյացի դիվանագետը:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփին փոխադրող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել օդանավի ծխոտման պատճառով:
Կերչի պոլիտեխնիկական քոլեջում արտակարգ պատահարի մասին քրեական գործը ՌԴ Քննչական կոմիտեն (ՔԿ) վերաորակավորել է սպանության մասին հոդվածի:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածուին պլանավորում է ընտրել մեկ-երկու շաբաթվա ընթացքում:
Թեհրանն ամերիկյան նոր պատժամիջոցները որակել է որպես Վաշինգտոնի հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մասը, որը «կույր ատելություն» է տածում Իրանի ժողովրդի նկատմամբ:
Թբիլիսիի քաղաքային դատարանը հոկտեմբերի 17-ին որոշում է ընդունել Վրաստանի Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) ձերբակալված նախկին բարձրաստիճան աշխատակից Գեորգի Մերաբիշվիլիի նախնական բանտարկության մասին, որը մեղադրվում է գործարար Բադրի Պատարկացիշվիլին սպանելու փորձի մեջ։
ՌԴ-ի Քննչական կոմիտեն (ՔԿ) ահաբեկչական գործողություն հոդվածով քրեական գործ է հարուցել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունի փաստով:
Եվրախորհրդարանի՝ հաջորդ տարվա մայիսին կայանալիք ընտրությունները կդառնան Եվրոպայում արմատական փոփոխությունների սկիզբը եւ վերջ կդնեն ֆինանսական սպեկուլյացիաների դարաշրջանին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ որպես Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունի պատճառ է դիտարկվում ահաբեկչության վարկածը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել:
Ուկրաինայի Վինիցայի մարզում կործանված Սու-27ՈՒԲ-ի անձնակազմի երկրորդ անդամը եղել է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի զինծառայող:
Նախնական տվյալներով տասը մարդ է զոհվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը հաստատ իր թեկնածությունն առաջադրելու է երկրորդ ժամկետի համար եւ կմասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի պահպանի այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել իր վարչակազմի աշխատանքի ընթացքում։
Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններից հետո Ազգային ժողովում վերանայվել են մշտական հանձնաժողովների կազմերը, ինչի արդյունքում չորս մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 15-ին և 16-ին «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անց են կացվել հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրություններ:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) գրանցված նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հանել իր թեկնածությունը, համապատասխանաբար, քվեաթերթիկում նշված կլինեն բոլոր 25 թեկնածուները:
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
Polskie Gornictwo Naftowe i Gazownictwo (PGNiG) էներգետիկական ընկերությունը Միացյալ Նահանգների Venture Global LNG ընկերության հետ ստորագրել է Լեհաստանին տարեկան 2 միլիոն տոննա հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման պարտավորագիր:
Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Գյոքուն շրջանի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Քահրամանմարաշ-Կայսերի մայրուղիով երթևեկող ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն կողաշրջվել է: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 24 մարդ:
Իսրայելն ի պատասխան իր տարածքի հրթիռակոծման որոշում է ընդունել փակել բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին եւ եռակի՝ 9 ծովային մղոնից (16,5 կմ) մինչեւ 3 մղոն, կրճատել ձկնորսության գոտին Միջերկրական ծովում՝ միջատարածքի մերձակա ջրատարածքում:
Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը հետաձգում է պլանավորված ուղեւորությունը Մերձավոր Արեւելքի երկրներ եւ բաց է թողնում ներդրումային խորհրդաժողովը Սաուդյան Արաբիայում:
Իրանի զինված ուժերի Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչական գործողության կազմակերպիչը ոչնչացված է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար դիտարկում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի թեկնածությունը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում Իրանի 20 ընկերությունների եւ բանկերի նկատմամբ:
Եվրամիության դեռեւս 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 17-ի երեկոյան կհավաքվեն Բրյուսելում՝ փորձելու ելք գտնել այն փակուղուց, որում ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան հայտնվել են «ապահարզանի» շուրջ երկամյա բանակցություններից հետո այն դեպքում, երբ մինչեւ հանրակցությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պաշտոնական ժամկետը՝ 2019 թվականի մարտի 19-ը, 6 ամսից էլ պակաս ժամանակ է մնացել:
Իսրայելացի զինվորականները հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել հրեական պետության տարածք:
Ադրբեջանում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության 100 ամյակի հիշատակին նվիրված գրքերի ցուցահանդես-վաճառքին։
Ճապոնիայում ավելի ու ավելի մեծ թվով դպրոցներ եւ ընկերություններ են աշակերտներին եւ աշխատակիցներին հորդորում լաց լինել՝ սթրեսը վերացնելու եւ իրենց հոգեկան առողջությունը պահպանելու համար:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտնել է, որ Իրանին հաջողվել է ստեղծել 700 կիլոմետր հեռահարությամբ հականավային բալիստիկ հրթիռ:
Ամերիկացի ընտրողների մեծամասնությունը մտադիր է մասնակցել Կոնգրեսի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններին եւ պաշտպանել Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին:
Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության արձանագրված դեպքերի: