
ԱՀԿ ղեկավարն անդամ երկրներին առաջարկել է բանակցություններ սկսել նոր միջազգային պայմանագրի շուրջ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը կոչ է արել այս տարի բանակցություններ սկսել միջազգային պայմանագրի շուրջ` համաճարակային պատրաստվածությունը խթանելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ԱՀԿ ղեկավարն ասել է, որ ՄԱԿ-ի գործակալությունը բախվել է լուրջ մարտահրավերի `COVID-19-ի իր արձագանքը ներկայիս մակարդակում պահելու առումով: Դա պահանջում է կայուն և ճկուն ֆինանսավորում:
Առողջապահության նախարարները համաձայնել են ուսումնասիրել անկախ փորձագետների կողմից հավակնոտ բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները` ուժեղացնելու ինչպես ԱՀԿ-ի, այնպես էլ երկրների՝ նոր վիրուսներին դիմակայելու կարողությունները:
ԱՀԿ 194 անդամ պետությունների նախարարները պետք է հանդիպեն նոյեմբերի 29-ից `որոշելու՝ կսկսեն բանակցությունները պայմանագրի շուրջ, թե ոչ: