Բաժիններ՝

Քուրդ զինյալ. «Լուրջ հարվածներ ենք հասցնելու Թուրքիային և վերջինիս աջակիցներին»

«Ժողովրդական պաշտպանական ուժեր» (HPG-ԺՊՈՒ) քրդական խմբավորման զինյալները պատրաստվում են լուրջ հարվածներ հասցնել Թուրքիային և վերջինիս աջակիցներին: Այս մասին հայտնել է HPG-ի զինյալներից Դիլգեշ Ֆարքինը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ֆարքինը, անդրադառնալով Թուրքիայում ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացման թեմային, նշել է. «Թուրքիայի իշխանությունները, Օջալանին մեկուսացնելով, ցանկանում են կտրել նրա կապը հասարակության հետ: Այդ պատճառով թուրքական պետությունը էլ ավելի է սաստկացնում իր հարձակումները»:

Նրա խոսքով՝ պատճառը նաև այն է, որ Օջալանը Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում «մարդկության ձայնն ու պատիվն է»:

Թուրքական իշխանությունների ֆաշիստական հարձակումների դեմ, ըստ Ֆարքինի, համընդհանուր դիմակայություն է պետք:

«Մենք դիմակայությամբ կարող ենք հաջողության հասնել: Թուրքական պետությունը 4 րոպեանոց հեռախոսազանգով ցանկացավ խափանել քուրդ ժողովրդի պայքարը, սակայն մենք էլ ավելի ենք ուժեղացնելու մեր պայքարն ընդդեմ թշնամու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930