
Ֆինլանդիայի վարչապետը կհրաժարվի պետբյուջի հաշվին իր համար ձեռք բերվող մթերքներից

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը կհրաժարվի սննդի համար արտոնության օգտագործումից՝ այն մթերքներից, որոնք իր ընտանիքի համար ձեռք էին բերվում Ֆնլանդիայի պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ մասին նա հայտնել է MTV3 հեռուստաալիքի եթերում:
«Ես չեմ պատրաստվում շարունակելու (օգտագործել արտոնությունը)»,- ասել է նա:
Ավելի վաղ Iltalehti թերթը հայտնել է, որ Մարինի եւ նրա ընտանիքի համար, որն ապրում է Հելսինկիի Կեսյարանտա վարչապետական նստավայրում, բյուջեի միջոցների հաշվին նախաճաշերի համար ամսական գնվում են մոտավորապես 300 եվրոյի մթերքներ: Նախարարների կաբինետի դիվանատանը դրան ի պատասխան հայտարարել են, որ այդ կարքների համար միջոցներ են տրամադրվել նաեւ մյուս վարչապետներին:
Ֆինլանդիայի կառավարության դիվանատան կատարած հաշվարկների համաձայն ՝խոսքը վերաբերում է ավելի խոշոր գումարի, քան սկզբնապես հայնվել է: Ընդամենը 2020 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի մայիսը վարչապետի ընտանիքի համար մթերքների գնման նպատակով ծախսվել է ավելի քան 14,3 հազար եվրո, այսինքն՝ ամսական շուրջ 850 եվրո: Ներկայումս Հելսինկիի ոստիկանությունն անցկացնում է այդ գործով մինչհետաքննչական ստուգում, որի ընթացքում «գնահատում կտրվի այն բանին, թե հիմք կա արդյոք կասկածելու պաշտոնեական կամ այլ հանցագործություն»:
Գերատեսչությունը նշել է, որ, ինչպես պատկերացնում է, վարձատրման օրենքը վարչապետի պաշտոնն զբաղեցնողների համար նման փոխհատուցում չի նախատեսում: Ոստիկանությունում ընդգծել են, որ քննությունը չի վերաբերի հենց Մարինի գործողություններին, գնահատումը կտրվի կառավարական դիվանատան պաշտնյաների աշխատանքին, հաղորդել է ՏԱԱՍ-ը: