ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ծրագրում են համաժողով անցկացնել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ծրագրում են բարձր մակարդակի համաժողով անցկացնել՝ Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության համար կոալիցիա ստեղծելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով, գրում է Axios պորտալը:
Վկայակոչելով երկու եվրոպացի դիվանագետների և երկու այլ անանուն աղբյուրների՝ պորտալը հստակեցրել է, որ այդ խորհրդակցությունը նախատեսվում է անցկացնել Լոնդոնում: Դրա հստակ ամսաթիվն ու օրակարգը դեռևս որոշված չեն: Չի բացառվում Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի, ինչպես նաև արևմտյան այլ պաշտպանության նախարարների ու զորահրամանատարների մասնակցությունը, ասվում է հրապարակման մեջ:
«Ամերիկացիները ելք են փնտրում, և նրանց անհրաժեշտ է մեր օգնությունը»,- պորտալին ասել է եվրոպացի դիվանագետը:

