Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը տվել են հանրապետությունում ռուսական դիզայնով առաջին ատոմային էլեկտրակայանի շինարարության մեկնարկը:
Թուրքական «Oda TV» հեռուստաընկերության լրատվական կայքում ուշագրավ դիտարկում է արվել պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան մասին լուրի հրապարակման վերաբերյալ։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախնական համաձայնության են հասել հանդիպման շուրջը նոյեմբերի 29-ին Բուենոս Այրեսում G20-ի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպման ընթացքում նրան հրավիրել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) հերթական նիստին, որը դեկտեմբերին տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում:
Քսենյա Սոբչակը «Դոժդ» հեռուստաալիք է վերադառնում նոր հեռուստածրագրով, նրա առաջին հյուրը կդառնա ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավոր Վալերի Ռաշկինը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 27-ին կուղեւորվի Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիային նվիրված գագաթնաժողովին, որի մասին ավելի վաղ հայտնել է Թուրքիայի ղեկավարությունը:
Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի կարգավիճակի հարցը կարող է դառնալ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունների վերջնական ձախողման պատճառը:
Ինտերպոլի նախկին նախագահի կինը՝ Գրեյս Մենը, կասկածում է, որ Չինաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալված իր ամուսինը ողջ է:
Վրաստանը ներկա փուլում պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը կազմակերպության չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով:
Ղրիմի բնակիչները հոկտեմբերի 19-ին հրաժեշտ են տվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերի, եւս մի քանիսին հողին կհանձնեն հայրենիքում՝ Ղրիմի թերակղզու սահմաններից դուրս:
Վրաստանի իշխանությունները որոշել են դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ խնդրելով մասնագետներ ուղարկել Թբիլիսիի մերձակա Ռիչարդ Լուգարի անվան Վրաստանի հանրային առողջության հետազոտական կենտրոն եւ ուսումնասիրել դրա աշխատանքը:
Արհեստական սահմանափակումներից զերծ ազատ առեւտուրը առավելություններ է ստեղծում բոլոր կողմերի համար. բանավեճերը պետք է անցկացնել դրա հաշվառմամբ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի MH-60 ուղղաթիռը հոկտեմբերի 19-ին ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա, որն այժմ գտնվում է Ֆիլիպինյան ծովում, կան տուժածներ:
Էկվադորի իշխանությունները հոկտեմբերի 19-ին վտարել են Վենեսուելայի դեսպան Կարոլ Դելգադոյին, դրան ի պատասխան Կարակասում Էկվադորի գործերի հավատարմատար Էլիսաբետ Մենդեսին կարգադրվել է հեռանալ Վենեսուելայից:
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլին հարակից անտառում:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչենը եւ Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը հրաժարվել են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք միջազգային ներդրումային խորհրդաժողովին՝ կապված լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանալու հարցում այդ երկրի առայժմ ոչ հստակ դերակատարության հետ։
Ռուսաստանը եւ Ուզբեկստանը 27 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել երկու երկրների՝ Տաշքենդում ընթացող միջռեգիոնալ համաժողովում:
Հետախուզության տվյալները, որոնք առկա են ԱՄՆ-ում, վկայում են, որ կորած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջին մեռած է:
Պաշտոնական այցով Մոլդավայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Հանդիպումից հետո երկու ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս են տվել։
Բրյուսելում հոկտեմբերի 18-ին պաշտոնապես բացվել է ASEM («Ասիա-Եվրոպա») գագաթնաժողովը՝ Եվրամիության խորհրդի «Եվրոպա» շենքում մասնակիցների պատվիրակությունների ղեկավարներին ողջունելու արարողությամբ, հյուրերին դիմավորել են Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
ԱՄՆ-ի բնակիչների մեծամասնությունը կտրուկ վատթարացում է արձանագրում իր կյանքի բոլոր ոլորտներում Դոնալդ Թրամփի վարչակազմի տնտեսական քաղաքականության պատճառով:
«ԱՄՆ դեսպանը որևէ անակնկալ բան չի ասել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարություններին և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքներին:
Չինաստանի մշակած՝ աշխարհում ամենամեծ անօդաչու փոխադրական ինքնաթիռը հաջողությամբ է անցել առաջին թռիչքային փորձարկումները:
Երկրագնդի բնակչության գրեթե կեսը կամ 3,4 մլրդ մարդ ապրում է օրական մինչեւ 5,5 դոլարով, չնայած ամբողջ աշխարհում ծայրահեղ աղքատության ցուցանիշների կրճատմանը:
Իրանը դեռ չէր հասցրել հաղթահարել Խուզիստան նահանգում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքները, երբ օրերս կրկին հայտնվեց ահաբեկիչների թիրախում, այս անգամ երկրի հարավարևելյան հատվածում՝ Պակիստանի սահմանին:
Թուրքիայի Սպառողների իրավունքների միությունը (THD) հոկտեմբերի 16-ին նշվող Սննդի համաշխարհային օրվա առթիվ զեկույց է հրապարակել։
Հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին հետևում են նաև Հայաստանի գործընկեր երկրներում՝ ակնկալելով, որ իրադարձությունները կընթանան անցնցում հունով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ:
«Հայկական ընկերությունների զգալի մասը Միացյալ Նահանգների հետ առևտուր կամ որևէ այլ բիզնես գործարքների մեջ չէ, հետևաբար՝ այդ ընկերությունները որևէ վախ կամ անհանգստություն չպետք է ունենան Իրանի հետ իրենց հետագա համագործակցությունը շարունակելու առումով»։
Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում, Բոլշայա Պոլյանկա փողոցում: