Հետևեք ձեր կյանքին․ Նեյմարի կոշտ պատասխանը պոկերի սկանդալի վերաբերյալ
«Սանթոսի» հարձակվող Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններին։
«Պատրաստվում էի երկրորդ մարզմանս ու հիշեցի, որ հանգստյան օրերիս շատերն սկսեցին խոսել, թե իբր պոկեր եմ խաղացել և այլն։ Չգիտեմ, թե ինչեր ասես չխոսեցին։ Բայց ես առավոտյան մարզվել էի, խաղի չգնացի, որովհետև նոր էի վերադարձել մարզումներին, իսկ հաջորդ օրն ինձ համար հանգստյան էր։ Մարդիկ սկսեցին քննարկել այդ ամենը…
Մի խոսքով, հիմա պատրաստվում եմ մարզմանը և ուզում եմ հարցնել ձեզ. ինձ ընդհանրապես կարելի՞ է հանգիստ մարզվել, թե՞ այստեղ էլ եք նկարելու ու հետևելու իմ յուրաքանչյուր քայլին։ Ավելի լավ է հետևեք ձեր կյանքին։ Հետևե՛ք ձեր կյանքին»,- ասել է Նեյմարը սոցցանցերում հրապարակված տեսանյութում։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ԱԱ-2026-ում նա անցկացրած երկու խաղում խփել է 1 գոլ և ստացել մեկ դեղին քարտ։
ArmSport

