Աշխարհում ավելի քան 120 մլն մարդ տառապում է սովի եւ թերասնման խնդրից, ընդ որում՝ Աֆրիկայի երկրներն այս վարկանիշի ռեկորդակիրներն են:
«Սա մի պլատֆորմ է, որի օգնությամբ կարող ենք բալանսավորել իսլամական պետությունների հետ համագործակցությունը, որոնք ակտիվ աշխատում են Ադրբեջանի հետ, աջակցում միջազգային հարթակներում»:
Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող միջազգային կոալիցիան, որը գլխավորում է Միացյալ Նահանգները, միջազգային բանաձևերով արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել սիրիական Հաջին քաղաքում իրականացված ավիահարվածի ժամանակ:
Տարերային աղետները, որոնք աշխարհում տեղի են ունեցել վերջին 20 տարվա ընթացքում, հանգեցրել են 1,3 մլն մարդու զոհվելուն եւ ավելի քան 2,9 տրլն դոլարի չափով նյութական վնաս են հասցրել:
«Հարավային Կովկասում գերտերությունների մրցակցությունը մեծացել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով առաջիկայում ամերիկացի պաշտոնյաների ՀՀ կատարելիք այցերին։
Թուրքիայում կատարված վերջին ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ այս երկրում ապաստանած սիրիացի փախստականիների թիվը հասնում է 3․5 միլիոնի։ Ուսումնասիրության արդյունքում կազմվել է Թուրքիայի տարբեր նահանգներում տեղի բնակչության և սիրիացի գաղթականների թվի հարաբերակցությունն արտացոլող քարտեզ։
Ծանր պայքարից հետո, Գերագույն դատարանում Բրեթ Քավանոյի նշանակումը նշանավորեց Դոնալդ Թրամփի քաղաքական հաղթանակը: Դատավորին մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդով մարդկանց հիվանդանալու դեպքերի թվաքանակը հասել է 200-ի նշագծին, նրանցից 125-ը մահացել են:
ԿԺԴՀ-ի օգտակար հանածոների պաշարները գնահատվում են 3,3 տրլն դոլար՝ 15 անգամ ավելի, քան Հարավային Կորեայինը:
«Global Firepower» ռազմական հետազոտությունների միջազգային կազմակերպությունը հրապարակել է պետությունների ռազմածովային ուժերի դասակարգման աղյուսակը՝ ըստ իրենց հզորության:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մնում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը, որի արդյունքները հրապարակել է «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։
Նեպալում Գուրջա Հիմալ գագաթը բարձրանալիս մահացել է առնվազն 8 լեռնագնաց:
Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա, որոնք հետաքրքիր են կանադական ընկերություններին ու կանադահայերին:
Կանադան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցային գործընթացի միջոցով:
Կանադան շարունակելու է միջազգային հարթակներում ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու թուրքական դատարանի այսօր կայացրած որոշմանը։
«Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան ԼՂ հակամարտության կարգավորմամբ, ինչպես շատերը մտածում են, այլ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասը գտնվում է Իրանի և Սիրիայի հարևանությամբ, որտեղ ամերիկյան կողմը բավականին սկզբունքային դիրքորոշում ունի»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին, չեն անհանգստացնում ԶԼՄ-ների հրապարակումներն իր ամուսնու արտամուսնական կապերի վերաբերյալ, որոնք նա համարում է ոչ ավելի, քան ասեկոսեներ:
Պրահայի պատմական մասի InterContinental հյուրանոցի մերձակա անանուն հրապարակն ստացել է ծագումով չեխ փառաբանված կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանի անունը։
Լրատվամիջոցների ուսումնասիրությամբ և մեդիա վերլուծություններով զբաղվող «PRNet» գործակալությունը կազմել է աշխարհի ամենավտանգավոր և անվտանգ քաղաքների ցանկը։ Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել «Numbeo» վիճակագրական ընկերության տվյալներն ու մամուլում տեղ գտած հրապարակումները։
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների տեղահանության ու կոտորածների մասին լուրերը մարդասիրական մեծ արձագանք գտան նաև Կանադայում:
2017թ. ստեղծված և Սաուդյան Արաբիայի, ու Իրաքի պետական հաստատությունների պաշտոնական կայքերի վրա հաքերային հարձակում գործած «Muddy Wate» անվամբ ցանցահենների թիմը սպառնացել է նաև Թուրքիային և Ադրբեջանին։
Գազայում բախումների ժամանակ իսրայելական զինվորների կողմից վեց պաղեստինցի է սպանվել:
Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենյան, ամուսնացել է իր տարիների ընկերոջ՝ գինու առեւտրով զբաղվող 31-ամյա Ջեկ Բրուքսբենքի հետ:
2018 թվականի ինն ամսում աշխարհում 56 լրագրող է սպանվել մասնագիտական գործունեության պատճառով:
Իզմիրի դատարանը ազատ է արձակել երեք տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնին՝ հաշվի առնելով գործի քննարկման ժամանակահատվածը:
ՌԴ-ի կողմից Աբխազիային հատկացված օգնության ծավալը 10 տարվա ընթացքում կազմել է 44 մլրդ ռուբլի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսփարթա քաղաքի ռազմաբազայում ակնարկել է Սիրիայի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների մասին։
Թուրքիայում հոկտեմբերի 11-ին ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ։