Իսպանիայի հավաքականը մրցանակային գումարների մոտ 30%-ը՝ 15 միլիոն դոլար, կվճարի որպես հարկ. Fox News
Իսպանիայի հավաքականը մրցանակային գումարների մոտ 30%-ը՝ 15 միլիոն դոլար, կվճարի որպես հարկ՝ ԱԱ-ում հաղթելու համար: Այս մասին հայտնում է Fox News-ը։
Սովորաբար ՖԻՖԱ-ն մրցաշարերի հյուրընկալող երկրների հետ պայմանավորվում է հարկերից ազատելու մասին։ Սակայն ԱՄՆ-ում իսպանացի ֆուտբոլիստներին չեն դիտարկել որպես միասնական թիմ, այլ համարել են առանձին հարկատուներ, որոնք եկամուտ են ստացել երկրի տարածքում։

