
Ճապոնիայի արևմուտքում կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված նոր շտամ են հայտնաբերել

Ճապոնիայի արեւմուտքի Կոբե քաղաքի իշխանությունները տեղացի մի 50-ամյա բնակչի մոտ կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված նոր շտամ են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ ախտահարված տղամարդը չի հեռացել Ճապոնիայից, ինչի պատճաով քաղաքի իշխանություննեը կասկածում են, թե մուտացիան տեղի է ունեցել անմիջականորեն նրա օրգանիզմում: Ըստ որում գենետիկական անալիզը ցույց է տվել նոր վարակի ծագումը Մեծ Բրիտանիայի շտամից:
Բացի դրանից, քաղաքում հայտնաբերված շտամն ունի վարակվածների մոտ ախտանիշերի առաջացման եւ տարածման մեծ արագության նույն ռիսկը, ընդգծում է NHK-ն: Ավելի վաղ Կոբեի տարածքում, ոտեղ գտնվում է երկրի խոշորագույն միջազգային նավահանգիստներից մեկը, հայտնաբերվել է կորոնավիրուսի արտասահմանյան շտամներով ախտահարման շուրջ 150 դեպք: Վերջին տվյալներով, Ճապոնիայում վարակման դեպքերի ընդհանուր քանակը գերազանցել է 750 հազարը, ավելի քան 13 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: