Պարեդեսը մտահոգիչ տեղեկություն է հայտնել Արգենտինայի հավաքականում Մեսսիի ապագայի վերաբերյալ
Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կիսվել է «ալբիսելեստեի» ավագ Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ իր մտքերով աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո, որտեղ արգենտինացիները հասել էին մինչև եզրափակիչ։
«Կարծում եմ՝ Մեսսին որոշում է կայացրել, որ աշխարհի առաջնության եզրափակիչն իր վերջին հանդիպումն է լինելու ազգային թիմի կազմում։ Հուսով եմ, որ դա այդպես չէ, և նա կշարունակի խաղալ։
Մեզանից շատերը պետք է լրջորեն մտածեն՝ շարունակե՞լ հանդես գալ հավաքականում, թե՞ ոչ։ Շատ բարդ է լինելու պահպանել այս մակարդակը և ապահովել թիմի այնպիսի գործունեություն, ինչպիսին հիմա է։ Այդ որոշումները պետք է հանգիստ կայացնել»,- Պարեդեսի խոսքերը մեջբերում է All About Argentina-ն։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում «ալբիսելեստեն» նվազագույն՝ 0-1 հաշվով զիջեց Իսպանիայի ընտրանուն։
ArmSport

