Բաժիններ՝

Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող WTA-250 կարգի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր։

Քառորդ եզրափակիչում աշխարհի 208-րդ ռակետը պետք է մրցեր Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդրա Օլեյնիկովայի (45-րդ ռակետ) հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է կորտ դուրս գալ, ինչի արդյունքում 23-ամյա հայ թենիսիստուհին առանց պայքարի անցել է հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ Ավանեսյանը մրցաշարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ երկու հաղթանակ տանելուց հետո հիմնական ցանցի առաջին և երկրորդ շրջաններում պայքարից դուրս էր թողել նիդերլանդցի Արանչա Ռուսին ու Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտինցևային:

Եզրափակիչի ուղեգրի համար Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 97-րդ ռակետ, հունգարացի Աննա Բոնդարի հետ: Հատկանշական է, որ հունգարացի թենիսիստուհին քառորդ եզրափակիչում 6:1, 7:6 (7:3) հաշվով առավելության էր հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Չարաևայի նկատմամբ:

Հավելենք, որ Համբուրգի մրցաշարը կեզրափակվի հուլիսի 26-ին։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031