Բաժիններ՝

Վրաստանը հունիսի 1-ից բացել է ցամաքային սահմանները

Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները, այժմ երկիր կարելի է մուտք գործել հարեւան երկներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից:

Ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո Վրաստանի իշխանություններն օտարեկրացիներին թույլ են տվել երկիր ժամանել ցամաքային ուղիներով: Բայց ինչպե՞ս են գործերը հսկիչ անցակետի «այն կողմում»:

Sputnik Գրուզիան պարզել է, թե ինչ կարգավորումներ են գործում հարեւան երկրների ցամաքային սահմաններում։

Վրաստան ժամանել կարող են COVID-19-ի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները (բացառություն – վերջին երկու շաբաթում Հնդկաստանում եղած մարդիկ): Վրաստանի սահմանը հատել կարող են նաեւ մի շարք երկրների քաղաքացիներ: Վրաստան ժամանող բոլոր օտարերկրացի հյուրերին խորհուրդ է տրվում իրենց հետ ունենալ բժշկական ապահովագրություն: Հայաստանն իր սահմանները, այդ թվում նաեւ ցամաքային սահմաններն օտարերկրացիների համար բացել է 2021 թվականի հունվարին: Հայաստանի տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել բացասական պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, որն արվել է մինչեւ ժամանումը 72 ժամից ոչ ուշ:

Իսկ պատվաստման լրիվ բուժընթացն անցած անձինք (երկու դեղաչափ) կարող են երկիր մուտք գործել առանց այդ թեստի: Պատվաստման հավաստագիրն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, այն կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալների բովանդակությամբ, որն իրկանացրել է պատվաստումը: Հանված է նաեւ երկիր մուտք գործելիս թեստի անցկացման պահանջը մինչեւ 1 տարեկան երեխաների համար:

Ինչ վերաբերում է Հայաստանից ելքին, ապա այն նույնպես իրականցվում է անարգել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս