
Հնդկաստանը COVID-19-ի դեպքերի առավել փոքր աճն է գրանցել 50 օրվա ընթացքում

Հնդկաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվն անցած օրվա ընթացքում աճել է 152,7 հազարով, դա առավել փոքր աճն է 50 օրվա ընթացքում: Այդ մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության տվյալները։
Դրա հետ մեկտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Հնդկաստանում գերազանցել է 28 միլիոնը: Նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտ ամսից, երբ երկրում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, ապաքինվել է ավելի քան 25 ,6 միլիոն մարդ, մահացել է 329 հազարը, իսկ բուժում ստացողների թիվը նվազել է՝ հասնելով 2 միլիոնի:
Ինչպես նշում են բժիշկները, երկու շաբաթ շարունակ Հնդկաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը մեկ օրում չի գերազանցում 300 հազարը, ինչը վկայում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի անկման մասին: Կորոնավիրուսով հիվանդների թվի երկրորդ ավելացումը Հնդկաստանում սկսվել է այս տարվա փետրվարին:
Ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 17-ը նոր հիվանդացածների թիվն ամեն օր գերազանցել էօրական 300 հազարը. ավելի շատ, քան ցանկացած այլ երկրում եւ հինգ անգամ կազմել է 400 հազարից ավելի:
Կորոնավիրուսից բուժվողների առավելագույն թիվը համավարակի երկրորդ ալիքի ժամանակ կազմել է ավելի քան 3,7 միլիոն: Երկրի առողջապահության նախարարությունը նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացողների թիվը. COVID-19-ի դեմ պատվաստանյութ է ստացել 213 միլիոն մարդ կամ երկրի բնակչության գրեթե 15 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: