Որդեծնության դժվարություններ
Հնդկաստանն անցած օրն արձանագրել է կորոնավիուսով ախտահարման 127 510 նոր դեպք, համաճարակի ամբոջ ժամանակամիջոցում երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28 175 044-ի: Ինչպես հունիսի 1-ին պաշտոնական կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, այդ վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 2 795-ով եւ հասել 331 895-ի։
24 ժամում նոր ախտահարվածների թիվը դարձել է ամենացածրն ապրիլի 8-ից ի վեր, երբ առողջապահության նախարարությունը հայտնել էր 126 789 վարակվածների մասին: Հնդկաստանը վերջին երկու շաբաթում ցուցադրում է ախտահարածների օրական թվի կայուն նվազում: Ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 17-ը Հնդկաստանում ախտահարվածների թիվը գերազանցել է օրական 300 հազարը, բացի դրանից, մայիսին այդ ցուցանիշը հինգ անգամ գերազանցել է 400 հազարը, հակառեկորդը նշվել է մայիսի 7-ին՝ 414 188 վարակված: Բայց մայիսի 18-ից սկսվել է այդ ցուցանիշի աստիճանական նվազումը:
Անցած օրը վարակից մահացածների քանակը նվազել է մինչեւ 3 հազարից պակաս ապրիլի 26-ից ի վեր առաջին անգամ, երբ առողջապահության նախարարությունը հայտնել էր COVID-19-ով վարակման հետեւանքներից 2 771 մահացածների մասին: Մայիսին 24 ժամում մահերի թիվը 12 անգամ երկրում գերազանել է 4 հազարը:
Հնդկաստանն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակվածների թվով եւ երրորդ տեղը՝ այդ վարակի պատճառով մահացու վախճանների թվով (ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո): Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած օրը կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 2 780 058 մարդ, պատվաստում արածների ընդհանուր թիվը հասել է 216 046 638-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: