
Կիմ Չեն Ունը 24 օր չի հայտնվել հանրության առաջ

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին 24 օրը չի հայտնվել հանրության առաջ, ինչն ամենաերկարատեւ ժամանակամիջոցն է ընթացիկ տարում: Վերջին անգամ պետության ղեկավարը մայիսի 7-ին ներկա է եղել Փհենյանում կայացած համերգին: Մայիսի 31-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը, նախարարություն, որը համակարգում է Հյուսիսի հետ հարաբերությունները։
«Դա ամենաերկարատեւ ժամանակամիջոցն է ընթացիկ տարում, երբ Կիմ Չեն Ունը չի երեւում հանրության առաջ»,- նշել է պաշտոնյան: Նա չի հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդի բացակայության հնարավոր պատճառները՝ նշելով, որ այս փուլում «տեղին» չէր լինի որեւիցե գնահատւմ տալը: Ավելի վաղ հարավկորեացի փորձագետներն առաջադրել են ենթադրություն, թե Կիմ Չեն Ունն այս տարի ավելի հազվադեպ է այցելում հրապարակային միջոցառումներ կորոնավիրուսային վարակի վերաբերյալ զգուշությունների պատճառով:
Անցյալ տարվա մայիսին Կիմ Չեն Ունի արտասովոր երկարատեւ բացակայությունը հարուցեց լուրեր նրա լուրջ հիվանդության կամ մահվան մասին: Սակայն այնուհետեւ նա 20 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնվեց հանրության առաջ՝ այցելելով Սունչհոնի պարարտանյութերի գործարանի բացման աարողություն: Կիմ Չեն Ունն իշխանության գլուխ է անցել 2011 թվականի դեկտեմբերին իր հոր՝ Կիմ Չեն Իրի մահվանից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: