Զելենսկին Վատիկանում Թրամփի հետ 15-րոպեանոց զրույցը բեկումնային պահ է անվանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վատիկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կարճատև հանդիպումը բեկումնային պահ է դարձել իրենց հարաբերություններում՝ 2025 թվականի փետրվարին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում անցկացված հանդիպման ժամանակ ի հայ եկած տարաձայնություններից հետո: Նրա խոսքերը հուլիսի 24-ին մեջբերում է «Общественное» պարբերականը:

«Ես շատ ուրախ էի լսել նրան: Նա ինձ լսեց, և ես էլ լսեցի նրան»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինայի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հարաբերությունները բարդացել էին 2025 թվականի փետրվարին Սպիտակ տանը անցկացված հանդիպումից հետո, որն ուղեկցվել էր հրապարակային տարաձայնություններով: Զելենսկու բնորշմամբ՝ Վատիկանում տեղի ունեցած զրույցը կարևոր փուլ է դարձել երկու նախագահների միջև շփումների կարգավորման գործում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031