Ամերիկացի գիտնականը նախազգուշացրել է COVID-26-ի և COVID-32-ի սպառնալիքի մասին

Անհրաժեշտ է հանգամանորեն ուսումնասիրել COVID-19-ի ծագումը, հակառակ դեպքում մարդկությունը կարող է բախվել COVID-26-ի եւ COVID-32-ին: Այդ մասին հայտարարել է ամերիկացի գիտնական եւ ԱՄՆ-ում կորոնավիրուսի ու վարակիչ հիվանդությունների գծով փորձագետ Փիթեր Հոթեզը։

«Սա երրորդ խոշոր համաճարակն է կամ կորոնավիրուսի համավարակը 21-րդ դարում (после SARS и MERS) … Այժմվանը թվով երրորդն է: Մայր բնությունը մեզ ասում է այն մասին, թե ինչ կպատահի. COVID-26 եւ COVID-32 կլինի, եթե մենք ամբողջությամբ չհասկանանք COVID-19-ի ծագումը»,-փորձագետը հայտարարել է՝ հանդես գալով NBC News հեռուստաալիքի եթերում: Հոթեզն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել նոր կորոնավիրուսի «բռնկման առաջացումը»:

Դրա համար պետք է վիրուսաբանների, համաճարակաբանների եւ այլ մասնագետների ուղարկել Չինաստանի Ուհան քաղաք, որտեղ սկսվել է համավարակը: Տեղում նրանք պետք է հավաքեն տվյալներ եւ անհրաժեշտ նմուշներ, հավալել է գիտնականը: Դրա հետ մեկտեղ փորձագետը նշել է, որ դժվար կլիներ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ տեղեկություններ հավաքել առանց այդ հարցի շուրջ Չինաստանի հետ համագործակցության: «Կարծում եմ՝ մենք իսկապես պետք է ուժեղ ճնշում գործադրենք Չինաստանի վրա, ներառյալ հնարավոր պատժամիջոցները, որպեսզի նշանավոր համաճարակաբանների եւ վիրուսաբանների թիմը Չինաստանում անարգել մուտքի հնարավորություն ստանա կենդանիների, մարդկանց, նմուշների եւ լաբորատորիաների նկատմամբ»,-ընդգծել է Հոթեզը:

Ավելի վաղ Սպիտակ տունը տարածել էր մի ռելիզ, որի համաձայն, առայժմ չի բացառվում կորոնավիրուսի տարածման վարկածը գիտական լաբորատորիայում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով: Հաղորդագրությունում մեջբերվել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ երկրի հետախուզական ընկերությունը հնարավոր է համարում վիրուսի ծագման երկու վարկածները՝ կենդանուց կամ լաբորատորիայից մարդուն փոխանցումը. 90 օրվա ընթացքում հետախուզությունը պետք է կրկնապատկված ջանքերով շարունակի տեղեկությունների հավաքումը եւ վերլուծությունը, իսկ հետո տեղեկացվի նախագահին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս