Բաժիններ՝

Ավստրիան ոստիկանություն կուղարկի Հունաստան՝ կասեցնելու միգրանտների հոսքը

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են սահմանապահ ոստիկանություն ուղարկել Հունաստան՝ կասեցնելու միգրանտների հոսք, որը մեծացել է Եվրամիության եւ Թուրքիայի սահմանի բացվելուց հետո Սիրիայի Իդլիբում իրադրության սրման ֆոնին։

«Մենք պետք էնպատակասլաց ջանքեր գործադրենք արտաքին սահմանին մարդկանց կանգեցնելու համար»,- ասել է Նեհամերն OE24 հեռուստաալիքին:
Նրա խոսքով՝ Հունաստանի անվտանգության ծառայությանը պահանջվում է «ցանկացած օգնություն»՝ կադրային, նյութական եւ ֆինանսական»: Ավստրիայի ներքին գործերի նախարարությունն այս պահին Հունաստան ուղարկելու է պատրաստում սահմանապահ ոստիկանություն, ճշտել է Նեհամերը հեռուստաալիքի հետ զրույցի ժամանակ:

Ավստրիայի ՆԳՆ-ի ղեկավարը հավելել է, որ Ավստրիայի սահմանին նույնպես պատրաստվում են միջոցառումներ, այդ առնչությամբ մարտի 2-ին նա հանդիպելու է հունգարացի պաշտոնակցի հետ:
Թուրքիան Սիրիայի Իդլիբում իրադրության սրումից հետո հայտարարել է, թե այլեւս չի կարող պահել միգրանտների եւ փախստականների հոսքը, եւ բացել է Եվրամիության հետ իր սահմանները, ինչից հետո Հունաստան են սուրացել հազարավոր միգրանտներ: Երեք օրում կասեցվել է սահմանի խախտման շուրջ 20 հազար փորձ, որտեղ գտնվում են հարյուրավոր ոստիկաններ, կենտրոնացվել են հունական բանակային ստորաբաժանումներ: Նշվում է, որ առաջին օրը ձերբակալվել է Հունաստանի տարածք անցած 66 միգրանտ՝ երկրորդ օրը՝73 միգրանտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս