Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտնել է՝ երբ կարող են սկսվել COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Կորոնավիրուսով վարակվածներին օգնություն ցուցաբերելու համար նոր դեղամիջոցները կարող են ԱՄՆ-ում պատրաստ լինել ամռանը կամ աշնան սկզբին: Այդ մասին մարտի 2-ին Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված ճեպազրույցում հայտնել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսը։

Նրա խոսքով՝ «բազմաթիվ (դեղագործական) ընկերություններ արդեն սկսում են աշխատել» պատվաստանյութի ստեղծման վրա, եւ կլինիկական փորձարկումները կարող են սկսվել առաջիկա վեց շաբաթում:

Փորձարկումներն իրենց բնույթով այնպիսին են, որ, ինչպես մեզ բացատրել են փորձագետները, պատվաստանյութը կարող է դեռ հասանելի չլինել մինչեւ այս տարվա վերջը կամ հաջորդ տարվա սկիզբը: Սակայն այն դեղամիջոցները, որոնք թույլ կտան բարելավել կորոնավիրուսով վարակված մարդկանց վիճակը, կարող են հասանելի լինել բառացիորեն այս ամռանը կամ աշնան սկզբին»,-ասել է նա:

Փենսը նաեւ հայտնել է, որ ամերիկյան դեղագործական ընկերությունները կոնսորցիում են ստեղծել «համատեղ աշխատանքի եւ տեղեկատվության փոխանակման համար՝ դեղամիջոցներ եւ պատվաստանյութեր մշակելու նպատակով», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս