Բաժիններ՝

Հռոմում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն են հայտնաբերել Իտալիայի հյուսիսում բռնկումից հետո

Իտալիայի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել երկրի հյուսիսում դրա հարուցած հիվանդության բռնկումն սկսվելուց հետո: Ինչպես մարտի 2-ին հայտնել է ANSA գործակալությունը, ախտահարվել է ոստիկան, որը կարող էր վարակվել ռիսկի գոտու իր ընկերոջից։
Այս պահին բժշկական վերահսկողության միջոցներ են ձեռնարկվում այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնց հետ շփել է հիվանդացածը: Ոստիկանը մի քանի օր գտնվել է տանը՝ շնչուղիների սուր հիվանդության նշաններով: Պոմեցիա քաղաքում լիցեյը, որտեղ սովորում է նրա որդին, մարտի 2-ին փակել են նախազգուշական նկատառումներով, նշել է Il Messaggero թերթը: Ուսումնական հաստատություն է հաճախում 1,2 հազար սովորող
Բացի դրանից, «Սպալանցանի» վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ է տեղափոխվել մի ընտանիք Ֆյումիչինո քաղաքից (Հռոմի մերձակայք), որի անդամներին՝ կնոջը, տղամարդուն եւ նրաց որդուն, ախտորոշվել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն: Կինը վերջերս է վերադարձել հյուսիսի վարակման ռիսկի գոտուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս