ԵՄ-ի զբոսաշրջության սեկտորը հունվարին 1 մլրդ եվրո է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Զբոսաշրջության ճյուղը Եվրամիության երկրներում վնասներ է կրում աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով, հատկապես Չինաստանում, որտեղից ժամանում էր ճանապարհորդների մեծամասնությունը: Ինչպես մարտի 2-ին հայտնել է ներքին շուկայի հարցերով եվրակոմիսար Թիերի Բրեթոնը, միայն հունվարին կորուստները կազմել են 1 մլրդ եվրո։

«Հունվար ամսից եվրոպական զբոսաշրջության սեկտորը 2 մլն ճանապարհորդ պակաս է ունեցել, դա նշանակում է ամսական 1 մլրդ եվրոյի կորուստ,- հայտարարել է եվրակոմիսարը BFM հեռուստաալիքի եթերում:-Ես ցանկանում եմ հիշեցնել, որ մեծ թվով չինացի զբոսաշրջիկներ էին ժամանում Եվրոպա, սակայն ահա արդեն երկու ամիս է՝ դա տեղի չի ունենում»:

Բրեթոնը պատմել է, որ Իտալիայի իշխանություններն ավելի քան 3 մլրդ եվրո են հատկացրել համաճարակից եւ դրան հաջորդած սահմանափակիչ միջոցառումներից առավել շատ տուժած երկրի հյուսիսային շրջաններին աջակցություն ցուցաբերելու համար, հատկապես փոքր ու միջին ձեռնարկություններին:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի եւ Գերմանիայի տնտեսությունը կարող է մտնել ռեցեսիայի փուլ, սակայն նա կոնկրետ թվեր չի ներկայացրել, հայտարարելով, որ դեռեւս վաղ է այդ մասին խոսելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031