Բաժիններ՝

Sharp-ը բժշկական դիմակներ կթողարկի դիսփլեյների արտադրության գործարանում

Ճապոնիայի՝ էլեկտրոնիկա արտադրող Sharp Corp-ը կսկսի բժշկական դիմակներ թողարկել, որոնք այժմ մեծ պահանջարկ են վայելում COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով։ Ընկերությունը հայտարարել է, որ դրա համար կօգտագործի երկրի կենտրոնական մասում գտնվող ձեռնարկությունը, որտեղ սովորաբար դիսփլեյներ էին թողարկվում: Դիմակների արտադրությունը պլանավորվում է սկսել մինչեւ մարտի վերջը, հաղորդել է MarketWatch-ը:

Սկզբնապես գործարանում օրական կթողարկվի 150 հազար դիմակ, հետագայում պլանավորում է արտադրությունն ավելացնել օրական մինչեւ 500 հազար:
Դիսփլեյները սոորաբար թողարկվում են մանրէազերծված պայմաններում՝ խուսափելու համար մանր մասնիկների ընկնելուց: Դա նման արտադրությունը լավ վայր է դարձնում է բժշկական դիմակների թողարկման համար:

2016 թվականին լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցող Sharp-ը ձեռք է բերել Տայվանի Hon Hai Precision Industry Co.-ն (Foxconn), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031