Բաժիններ՝

ԻՀՊԿ-ն զորքեր է տեղաբաշխում Իրանի այն նահանգներում, որտեղ տարածված է կորոնավիրուսը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) զորային ստորաբաժանումներ է տեղաբաշխում երկրի այն նահանգներում, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի հարուցած հիվանդություններ: Այդ մասին մարտի 2-ին հայտարարել է ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամադ Փաքփուրը։

«Վերջին օրերին հրամանագիր է հրապարակվել այն շրջաններում զորային ստորաբաժանումներ տեղաբաշխելու վերաբերյալ, որտեղ տարածված է կորոնավիրուսը, ինչից հետո հիշատակված ուժերն ուղարկվել են այդ տարածաշրջաններ»,-նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: Գեներալը ճշտել է, որ «այդ շրջաններ են ուղարկվել նաեւ վիրուսաբանության եւ միկրոկենսաբանության զինվորական մասնագետներ»:

Նրա խոսքով՝ փետրվարի 26-ից զորամասերը գտնվում են Ղոմում, որտեղ զբաղվում են քաղաքի շրջանների վարակազերծմամբ»: ԻՀՊԿ-ի զինված ուժերի հատուկ բրիգադները նաեւ իրականացնում են Գիլյանի, Քերմանշահի, Ղոմի եւ Թեհրանի նահանգների քաղաքային միջավայրի ախտահանում»,-ասել է Փաքփուրը: Բացի այդ, նա հայտնել է, որ զինված ուժերի կազմում «կենսաբանական շտաբ» է ստեղծվել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031