Եվրահանձնաժողովը հաստատեց Ալբանիային և Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ ընդունելու հանձնարարականը
Եվրահանձնաժողովը մարտի 2-ին լրացուցիչ զեկույց է հրապարակել Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ՝ հաստատելով Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու իր հանձնարարականը: Համապատասխան հայտարարությունը մարտի 2-ին արել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնիերոն։
Եվրահանձնաժողովը հրապարակել է Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ նորացված հաշվետվությունը, որում ասված է, թե երկու երկրներն էլ բարեփոխումների անցկացման վստահ առաջընթաց են արձանագրում: Եվրահանձնաժողովը, զեկույցի արդյունքներով, հաստատել Է անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականըե,-հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: