Բաժիններ՝

ԱՄՆ-ում նախընտրական արշավից դուրս եկած երեք դեմոկրատները պաշտպանել են Բայդենի քարոզարշավը

Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը, Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը եւ Տեխասից կոնգրեսական Բեթո Օ’Ռուրքը, որոնք դադարեցրել են ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման պայքարը, պաշտպանել են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի նախընտրական արշավը: Համապատասխան հայտարարություններով նրանք հանդես են եկել մարտի 2-ին Դալլասում (Տեխասի նահանգ) Բայդենի պաշտպանության հանրահավաքում: Նրանց խոսքը մեջբերում է CNN հեռուստաընկերությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրական արշավից Բութեջաչի դուրս գալը շահավետ է Բայդենի համար եւ կհանգեցնի Սանդերսի պարտության: «Նրա բոլոր ձայները «գերերեքշաբթի օրը» կանցնեն քնկոտ Ջո Բայդենին: Շատ հարմար ժամանակ է: Դա իրոք այն բանի սկիզբն է, որ դեմոկրատները Բեռնիին կհանեն խաղից»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Այսպես կոչված գերերեքշաբթին կսկսվի մարտի 3-ին, երբ պատվիրակների ընտրությունները, որոնք դեմոկրատների առաջիկա ազգային համագումարում կպաշտպանեն կուսակցությունից նախագահի թեկնածուի առաջադրման համար այս կամ այն հավակնորդին, կկայանան 14 նահանգներում եւ ԱՄՆ-ի մեկ անդրծովյան տարածքում՝ Ամերիկյան Սամոայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս